Տպել
23.05.2016
ԱԺ պատգամավորների գործուղումներ

Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) 44-րդ լիագումար, Երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի մշակույթի, տեղեկատվության, տուրիզմի եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովների նիստերի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թ. մայիսի 18-21-ը Սանկտ Պետերբուրգ կգործուղվեն ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը (մայիսի 19-20-ը), ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Այվազյանը, Վահե Էնֆիաջյանը եւ Տիգրան Ուրիխանյանը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգի, Քաղաքական հարցերի, Սոցիալական հարցերի եւ Միգրացիայի հարցերի հանձնաժողովների աշխատանքներին մասնակցելու նպատակով Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Արմեն Ռուստամյանը (մայիսի 22-25-ը) եւ Նաիրա Կարապետյանը (հունիսի 1-4-ը):

«Եվրասիական տնտեսական հեռանկարներ» 4-րդ միջազգային համաժողովին, ինչպես նաեւ Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) 44-րդ լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թ. մայիսի 18-21-ը Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: