Տպել
27.05.2016
Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Շչորս Դավթյանի մահվան կապակցությամբ
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում ասվում է.
«Խորապես վշտացած եմ բանասիրական գիտությունների դոկտոր, պետական-հասարակական գործիչ Շչորս Դավթյանի մահվան կապակցությամբ:

Իր երկարամյա եւ բեղմնավոր աշխատանքային ու հասարակական գործունեության ընթացքում Շչորս Դավթյանն արժանապատվորեն դրսեւորվեց եւ՛ որպես լրագրող, եւ՛ որպես պետական գործիչ: Նրա կենսագրությունից անբաժան էին հայ մշակույթն ու մասնավորապես գրական աշխարհը, որոնց նվիրվեց ու մինչեւ վերջ հավատարիմ մնաց անդավաճանորեն:

Կորստի այս ծանր պահին անկեղծորեն կիսում ենք Դավթյանների ընտանիքի, հարազատների ու մերձավորների վիշտն ու ցավը»:



16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...