Տպել
01.06.2016
Աշխատանքային խորհրդակցություն
1 / 3

Հունիսի 1-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ ԱԺ պատվիրակության` հունիսի 1-5-ը Ռուսաստանի Դաշնություն նախատեսվող աշխատանքային այցի մանրամասները, ինչպես նաեւ  ՀՀ ԱԺ-ի եւ ՌԴ ԴԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի՝ հունիսի 2-4-ը Մոսկվայում եւ Կազանում կայանալիք 27-րդ նիստի օրակարգին վերաբերող հարցերը: