Տպել
01.06.2016
Տոնական տրամադրություն ԱԺ այգում
1 / 11

Նվերներ, շնորհավորանքներ եւ բարձր տրամադրություն:

Հունիսի 1-ը փոքրիկների համար իրական տոնի էր վերածվել ՀՀ Ազգային ժողովի այգում: Ազգային ժողովը, գեղեցիկ ավանդույթի համաձայն, Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ փոքրիկների համար բացել էր իր հյուրընկալ դռները: Երեխաներին հյուր էին եկել տարբեր հեքիաթների սիրված եւ սպասված հերոսները, աճպարարները եւ ծաղրածուները: Համերգային ծրագրին զուգընթաց անցկացվում էին նաեւ բազմատեսակ խաղեր, գործում էին ատրակցիոններ: Միջոցառման շրջանակում երեխաների համար կար նաեւ Էկզոտարիում:

Միջոցառման ընթացքում մանուկներին ողջունել եւ շնորհավորել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա զրուցել է երեխաների հետ, որից հետո լուսանկարվել օրվա հերոսների հետ: