Տպել
02.06.2016
Հանդիպում խորհրդարանում
1 / 1

Հունիսի 2-ին ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հանդիպել է Հայաստանի Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի անդամների հետ: Հանդիպմանը ներկա են եղել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը եւ պատվիրակության անդամ Մնացական Մնացականյանը:

Վահրամ Բաղդասարյանը կարեւորել է երիտասարդ սերնդի դերն ու գործունեությունը մեր երկրի արտաքին եւ ներքին քաղաքական գործընթացներում: Այս համատեքստում նա ողջունել է Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարան ստեղծելու գաղափարը եւ իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու երիտասարդներին նոր ծրագրերի եւ առաջարկների իրագործման հարցում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղում եւս Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարան ստեղծելու գաղափարը, ինչպես նաեւ առաջիկայում Արցախ այցելելու առաջարկը:

Երիտասարդ խորհրդարանականները շնորհակալություն են հայտնել խմբակցության ղեկավարին աջակցության համար: