Տպել
08.06.2016
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

Հունիսի 8-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկվել է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2016 թվականի հունվարի 26-ին Երեւանում եւ 2016 թվականի հունվարի 29-ին Լյուքսեմբուրգում ստորագրված «Հայաստանի Մ6 միջպետական ճանապարհ» Ֆինանսական պայմանագիրը: Հիմնական զեկուցող, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը տեղեկացրել է, որ պայմանագրով նախատեսվում է ճանապարհի վերականգնման եւ արդիականացման աշխատանքներ կատարել Վանաձորի քաղաքային գոտում, Վանաձոր-Ալավերդի հատվածում, Ալավերդու քաղաքային գոտում եւ Ալավերդի-Վրաստան սահմանի հատվածում: Նշվել է, որ վերոնշյալ հատվածներն ունեն ոլորաններ, կտրուկ զառիթափներ, նեղ կամուրջներ եւ 3 թունելներ, որոնք պետք է արդիականացվեն: Փաստաթղթով Եվրոպական ներդրումային բանկը կտրամադրի 51 մլն եվրո գումարի չափով վարկ:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2016 թվականի մայիսի 12-ին ստորագրված «Էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր» վարկային համաձայնագիրը: Ըստ հիմնական զեկուցողի՝ փաստաթղթով նախատեսվում է 25 տարի մարման ժամկետով Հայաստանին տրամադրել 30 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ: Ակնկալվում է, որ ծրագրով նախատեսված միջոցառումները կայուն ազդեցություն կունենան էլեկտրաէներգետիկական ոլորտի պետական արտադրող ընկերությունների, «ՀրազդանՋԷԿ» ԲԲԸ-ի եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ֆինանսական վիճակի վրա: Նախատեսված միջոցառումները կնպաստեն երկարաժամկետ հատվածում համարժեք եւ հուսալի էլեկտրաէներգիայի ապահովմանը:

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագիրը: Վաչե Տերտերյանի տեղեկացմամբ՝ նախատեսվում է, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը 15 տարի ժամկետով Հայաստանին կտրամադրի 14.6 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ՝ Գյումրի քաղաքում ունենալու անվտանգ երթեւեկության կազմակերպման համար բարեկարգ փողոցներ եւ էներգախնայող արտաքին լուսավորության ցանց: Ծրագրի շրջանակում նախատեսվում է համայնքի հիմնական ճանապարհների վերակառուցում եւ հանրային լուսավորության արդիականացում, այդ թվում` ասֆալտի եւ մայթերի նորոգում, ինչպես նաեւ ջրահեռացման/դրենաժային/ ենթակառուցվածքների արդիականացում, հետիոտնային նոր տարածքների կառուցում, քաղաքային լուսավորության ենթակառուցվածքների վերակառուցում, Գյումրու քաղաքապետարանի համար ավտոկայանատեղիների վերաբերյալ ռազմավարության մշակում:

Քննարկված համաձայնագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը:


06.08.2024
Կարեւորում եմ հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ զարգացումը եւ համագործակցությունը բոլոր ոլորտներում. Ռուստամ Բաքոյան
Հատկապես վերջին ժամանակաշրջանում մենք հետեւողականորեն խորացնում ենք հարաբերությունները Եվրամիության անդամ երկրների հետ: Հայաստանի համար առանցքային էր ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, ինչը, վստահաբար, նոր թափ կհաղորդի ԵՄ անդամ երկրների հետ Հայաստանի կայուն փոխգործակցությանը. ...

06.08.2024
Պետական կառավարման արդյունավետությունը կախված է նաեւ քաղաքացիական հասարակության հետ ճիշտ համագործակցությունից. Մարիամ Պողոսյան
Կարծում եմ պետական կառավարման արդյունավետությունը կախված է նաեւ քաղաքացիական հասարակության հետ ճիշտ համագործակցությունից. նշել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիամ Պողոսյանը հասարակական կազմակերպությունների նե...

06.08.2024
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գուրգեն Արսենյանը  2024 թվականի օգոստոսի 6-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձա...

06.08.2024
Վլադիմիր Վարդանյանն ամփոփել է իր ղեկավարած հանձնաժողովի նախորդ նստաշրջանի աշխատանքները
ԱԺ 8-րդ գումարման 7-րդ նստաշրջանի ընթացքում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն աշխատել է գերծանրաբեռնված: Գումարել է 19 նիստ, որից 8-ը՝ արտահերթ: Հանձնաժողովում քննարկվել եւ ամբողջությամբ ընդունվել է 91 օրենքի  նախագիծ: Ամփոփելով հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները՝ հանձ...