Տպել
08.06.2016
Բնանկարների ցուցահանդես խորհրդարանում
1 / 4

Հունիսի 8-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում կազմակերպվել էր ցուցահանդես: «Ազգ» օրաթերթի քաղաքական լրագրող Մարիետա Խաչատրյանը խորհրդարանին եւ իր ընթերցողին է ներկայացել որպես նկարչուհի: Լրագրողի առաջին անհատական ցուցահանդեսին ներկա էին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը եւ պատգամավորներ:

Խորհրդարանի ղեկավարն ու պատգամավորները շրջել եւ ծանոթացել են լրագրողի վրձնած բնանկարներին: Վստահաբար կարելի է ասել, որ Մարիետա Խաչատրյանն այս դեպքում լրագրողական գրիչը փոխարինել է վրձնով եւ արտահայտել բնության ու իր ներաշխարհի բոլոր գույները:

Ցուցահանդեսի բացմանը ելույթ են ունեցել ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական Հրայր Զորյանը եւ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Տեղեկացնենք, որ լրագրողի գեղանկարչական ստեղծագործությունները դեռ մի քանի օր կցուցադրվեն ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում: