Տպել
14.06.2016
ԱԺ պատգամավորների գործուղումներ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2016 թվականի նստաշրջանի 3-րդ մասի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թվականի հունիսի 19-25-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Լեւոն Զուրաբյանը, Նաիրա Կարապետյանը, Մհեր Շահգելդյանը եւ Սամվել Ֆարմանյանը:

«Ժողովրդավարության զարգացում. ընտրական քարոզարշավների փորձը, օրենսդրության եւ նոր տեխնոլոգիաների դերն ընտրական գործընթացում» խորագրով միջազգային համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թվականի հունիսի 16-18-ը Բիշքեկ (Ղրղըզստանի Հանրապետություն) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը:


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի Սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...