Տպել
14.06.2016
Հանդիպում խորհրդարանում
1 / 1

Հունիսի 14-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հանդիպել է Հայաստանում UNICEF-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի եւ UNICEF-ի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանի հետ:

Հանդիպման նպատակն էր ՀՀ կրթության զարգացման 2015-2025 թթ. պետական ծրագրի համատեքստում պարզել կրթության զարգացման առաջնահերթություններն ու ուղղությունները եւ այդ հարցում UNICEF-ի դերակատարումը:

Ռուզաննա Մուրադյանը բարձր է գնահատել UNICEF-ի՝ կրթական բարեփոխումների իրականացման գործում Հայաստանին ցուցաբերած աջակցությունը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են համընդհանուր ներառական կրթության համակարգի խնդիրներին: Տիկին Մուրադյանն ընդգծել է, որ ներառական կրթությունը մեր երկրում արդյունավետ իրականացնելու հարցում UNICEF-ը մշտապես գործնական նախաձեռնություններով է հանդես գալիս:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել կատարված աշխատանքների, ինչպես նաեւ շարունակական ծրագրերի վերաբերյալ, անդրադարձել առաջիկա համագործակցության հեռանկարներին: