Տպել
15.06.2016
«Մենք պատրաստ ենք պաշտպանել Արցախի ժողովրդի անվտանգությունը»,-ասել է Էդուարդ Շարմազանովը Ղազախստանի դեսպանին
1 / 1

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին եւ խորհրդատու Ժալգալ Ադիլբաեւին:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ եւ կարեւորել Ղազախստանի Հանրապետության հետ հարաբերությունների հետագա զարգացումն ու այդ համատեքստում հատկապես էական համարել երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի միջեւ ակտիվ եւ արդյունավետ համագործակցության ձեւավորումը: ԱԺ փոխնախագահը, խոսելով տարբեր միջխորհրդարանական վեհաժողովներում Հայաստանի եւ Ղազախստանի աշխատանքի վերաբերյալ, կարեւորել է առավել համաձայնեցված գործընկերային համագործակցությունն ու իրար չհակասող դիրքորոշումների առկայությունը քվեարկություններում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ԼՂ հակամարտության կարգավորման, Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցերին, հայ-թուրքական հարաբերություններին: Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման հարցին՝ ԱԺ փոխնախագահը մասնավորապես վերահաստատել է, որ Հայաստանը կողմ է խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: «Մենք պատերազմ չենք ուզում, մենք կողմ ենք խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, բայց պատրաստ ենք պաշտպանել Արցախի ժողովրդի անվտանգությունը»,- նշել է ԱԺ փոխնախագահը: Այս համատեքստում նա նշել է, որ Ադրբեջանից հնչող հայտարարությունները անլուրջ ու անհեթեթ են ու չեն բխում բանակցային տրամաբանությունից:

Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ԱԺ փոխնախագահը դեսպանին տեղեկացրել է, որ Թուրքիան արդեն 23 տարի շրջափակման մեջ է պահում Հայաստանը, ինչն անընդունելի է 21-րդ դարում, իսկ հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ խոսում նախապայմանների լեզվով, ինչը եւս անընդունելի է:

Էդուարդ Շարմազանովը նաեւ անդրադարձել է քաղաքակիրթ աշխարհի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման անհրաժեշտությանը՝ նշելով, որ ցեղասպանությունների ժխտումը հղի է նոր ցեղասպանությունների կրկնության վտանգով: 

Դեսպան Թիմուր Ուրազաեւը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է գործընկեր երկրների հետ հավասարակշռված եւ կառուցողական հարաբերությունների հաստատումը, անհրաժեշտ համարել Հայաստանի հետ փոխգործակցության զարգացումն ու համագործակցության խորացումը միջխորհրդարանական մակարդակում եւ առեւտրատնտեսական ոլորտներում: ԴԵսպանն առաջնային է համարել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի եւ խնդիրների քննարկումը: Դեսպանը նաեւ նշել է, որ Ղազախստանը հատկապես հետաքրքրված է ՀՀ օրենսդրությամբ եւ այդ ոլորտում փորձի փոխանակմամբ:


26.09.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերութ...

26.09.2024
Կսահմանվեն էլեկտրոնային գրադարան եւ մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն հասկացությունները
Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն էլեկտրոնային գրադարան եւ մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն` լոֆթ, հասկացությունները, օրենքով կամրագրվի արտերկրի կարեւոր գրադարանների հայագիտական ֆոնդի համալրման պահանջը, կհստակեցվեն  գրադարանների օգտագործման նպատակները,  ինչպես նաեւ պետությ...

26.09.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...