Տպել
29.08.2016
Գալուստ Սահակյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյանին
1 / 1

Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է.

«Մի քանի տասնամյակ ձգվող Ձեր ստեղծագործական գործունեությունը հավատարմության օրինակ է մշակույթին, հարազատ թատրոնին, որտեղ այսօր էլ մարմնավորում եք բազմաթիվ հետաքրքիր կերպարներ, եւ հանդիսատեսին, ում շարունակում եք Ձեր դերասանական խաղով հաճույք պատճառել թատրոնի բեմից եւ կինոէկրանից: Ձեր արվեստի ամենամեծ գնահատականը հենց նրա սերն է, որը մշտապես ուղեկցում է Ձեզ»:

Ազգային ժողովի նախագահը հոբելյարին մաղթել է առողջություն, ստեղծագործական անսպառ եռանդ եւ ամենայն բարիք: