01.09.2016
Այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, Բելգիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Էլս վան Հուֆի գլխավորած պատվիրակության անդամները սեպտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։
Բելգիացի խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել սուրբ նահատակների հիշատակը։
Նրանք եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ ողբերգության մասին պատմող փաստաթղթերին եւ ցուցանմուշներին։
Հյուրերը գրառում են կատարել թանգարան-ինստիտուտի հուշամատյանում։
Քննարկվել են «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրին վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը սեպտեմբերի 1-ին հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Քլաուս-Պետեր Ֆլոսբախի եւ նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ: Պատվիր...
Գալուստ Սահակյանն ընդունել է բելգիացի խորհրդարանականներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 1-ին ընդունել է Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, Բելգիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Էլս վան Հուֆի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Ազգային ժողովի նախագահը կարեւորել է երկու երկրնե...
Հանդիպել են հայ եւ բելգիացի խորհրդարանականները
Սեպտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Շիրակ Թորոսյանը, խմբի անդամներ Կարինե Աճեմյանը, Էլինար Վարդանյանը եւ Արմեն Ռուստամյանը հանդիպել են Հայաստան ժամանած Բելգիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի պատվիրակության անդամների հետ: Ողջունելով հյուրերի այցը Հայաստանի խորհրդար...
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ
«Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Գիտելիքի եւ դպրության օրվա, նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ: Այս ուսումնական տարին առանձնահատուկ նշանակություն ունի, քանզի մեկնարկում է մեր երկրի անկախության 25-ամյա հոբելյանի նախաշեմին: Անկախությունն այն անսակարկելի արժեքն է, որի գիտակցումն սկսում է ձեւավ...