Տպել
07.09.2016
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
1 / 1

Սեպտեմբերի 7-ին Արտակ Դավթյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Նիստի օրակարգում ընդգրկված էր ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանի հեղինակած «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարձրագույն ուսումնական հաստատություններ բակալավրի կրթական ծրագրով առկա եւ հեռակա ուսուցման համար ընդունելության քննությունների կազմակերպման, անցկացման հավասար չափանիշների եւ պահանջների սահմանում` ապահովելով կրթության բնագավառի համար գերխնդրի՝ կրթության որակի բարձրացումը, միասնական համակարգի արդյունավետ գործունեությունը:

Հարակից զեկույցներում հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանն ու ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը կարեւորել են առաջարկվող փոփոխությունները եւ նշել, որ դրանք մանրամասն կքննարկվեն նաեւ առաջիկայում՝ վերոնշյալ օրենքների փոփոխությունների համատեքստում:

Քննարկումների արդյունքում օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը եւ կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում: