Տպել
15.09.2016
Հանդիպում խորհրդարանում
1 / 2

Եվրոպական ութ երկրների՝ Գերմանիա, Ռումինիա, Մոլդովա, Լատվիա, Հունաստան, Ուկրաինա, Իտալիա, Բուլղարիա, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները սեպտեմբերի 15-ին խորհրդարանում հանդիպել են ՀՀ ԱԺ պատգամավոր, «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ Ռուզաննա Մուրադյանի հետ։

Ողջունելով հյուրերին՝ ԱԺ պատգամավորը նշել է, որ մեր երկրի վարած քաղաքականությունը միտված է քաղաքացիական հասարակության զարգացմանը։ Այդ համատեքստում Ռուզաննա Մուրադյանը կարեւորել եւ բարձր է գնահատել տարբեր երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այցը Հայաստան։

ԱԺ պատգամավորը նշել է, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների գործունեության կարեւոր ուղղություներից մեկը պետք է լինի մարդու իրավունքների պաշտպանությունը։ Նշելով, որ մարդու կյանքի իրավունքը պետք է պաշտպանված լինի ողջ մարդկության կողմից՝ Ռուզաննա Մուրադյանը բարձրաձայնել է ՀՀ Նախագահի խոսքը՝ «Աշխարհի որեւէ անկյունում իրականացված ցեղասպանությունը պետք է ընկալվի որպես ողջ մարդկության ձախողում, իսկ դրանց կանխարգելումը՝ մարդկության պատասխանատվությունը»։ ԱԺ պատգամավորը հավելել է, որ այցելությունը Ծիծեռնակաբերդի Հայոց մեծ եղեռնի հուշահամալիր եւ սուրբ նահատակների հիշատակին մատուցված հարգանքի տուրքն այդ մեծ գաղափարի վկայությունն է։

Ոճրագործությունների դատապարտման ու կանխարգելման, ինչպես նաեւ ժողովրդավարության զարգացման գործում կարեւորվել են տարբեր երկրներում կրթության որակի բարձրացումը, կրթական եւ ուսումնական ծրագրերում ցեղասպանությունների վերաբերյալ ճշմարտացի փաստերի ներառումն ու դասավանդումը։


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...