Տպել
16.09.2016
Հանդիպում խորհրդարանում
1 / 1

Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Հարավային Կալիֆորնիայի Հանրային սպասարկման աշխատակիցների միջազգային միության խմբի անդամներ Սթիվեն Հովակիմյանի, Շուշան Քեւրանյան-Բաղբուդարյանի, Սիլվա Քեշիշյանի, Քեթի Սապունջյանի հետ:

Հակոբ Հակոբյանը, ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում, նշել է, որ հյուրերի այցը խթան կհանդիսանա կապերի ամրապնդման ու փորձի փոխանակման համար: Հյուրերը ներկայացրել են իրենց միության գործունեությունը՝ կարեւորելով Հայաստանում գործող արհմիությունների հետ համագործակցությունն ու փորձի փոխանակումը:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաեւ աշխատավորների իրավունքների պաշտպանության խնդիրներին, կարեւորել հայրենադարձությանն ուղղված ծրագրերն ու ներդրումների խթանումը: