20.09.2016
Էդուարդ Շարմազանովը ելույթ կունենա Տավրիդյան պալատում
Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 21-ին Տավրիդյան պալատում կմասնակցի ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես-միջոցառմանը, որտեղ հանդես կգա ելույթով:
Նույն օրն ԱԺ փոխնախագահը Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի, Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի ղեկավարության, ինչպես նաեւ հայկական համայնքի ուղեկցությամբ կայցելի Կոմիտաս վարդապետի հուշարձան:
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...