Տպել
05.10.2016
Բաց դասը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը
1 / 4

Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային ժողով էին այցելել Երեւանի Հյուսիսային համալսարանի ուսանողներն ու դասախոսները: Բաց դասը վարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Ողջունելով ներկաներին՝ ԱԺ նախագահը խոսել է օրենսդիր մարմնի աշխատանքներից՝ տեղեկացնելով, որ 2017 թվականին տեղի ունենալիք Ազգային ժողովի ընտրություններից հետո Հայաստանն անցնելու է խորհրդարանական կառավարման մոդելին: Այս համատեքստում ԱԺ նախագահն անդրադարձել է նաեւ ՀՀ Նախագահի ընտրության փոփոխված կարգին, ըստ որի՝ ՀՀ Ազգային ժողովն է ընտրելու ՀՀ հաջորդ նախագահին:

Ծավալված անկաշկանդ զրույցի ընթացքում ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել ԱԺ նախագահին, որոնց նա սիրով պատասխանել է:

Հարցերը հիմնականում վերաբերել են «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքին, ուսանողների կողմից օրենսդրական նախաձեռնությունների ներկայացման հնարավորության ընձեռնմանը, բանկերի կողմից վարկերի տրամադրման խիստ պայմաններին եւ այլն:

Նշենք, որ հանդիպումից առաջ հյուրերը շրջել են Ազգային ժողովի շենքում, հետեւել պատգամավորների աշխատանքին:

Այցի ավարտին ուսանողները եւ դասախոսները լուսանկարվել են ՀՀ ԱԺ նախագահի հետ:


06.08.2024
Կարեւորում եմ հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ զարգացումը եւ համագործակցությունը բոլոր ոլորտներում. Ռուստամ Բաքոյան
Հատկապես վերջին ժամանակաշրջանում մենք հետեւողականորեն խորացնում ենք հարաբերությունները Եվրամիության անդամ երկրների հետ: Հայաստանի համար առանցքային էր ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, ինչը, վստահաբար, նոր թափ կհաղորդի ԵՄ անդամ երկրների հետ Հայաստանի կայուն փոխգործակցությանը. ...

06.08.2024
Պետական կառավարման արդյունավետությունը կախված է նաեւ քաղաքացիական հասարակության հետ ճիշտ համագործակցությունից. Մարիամ Պողոսյան
Կարծում եմ պետական կառավարման արդյունավետությունը կախված է նաեւ քաղաքացիական հասարակության հետ ճիշտ համագործակցությունից. նշել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիամ Պողոսյանը հասարակական կազմակերպությունների նե...

06.08.2024
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գուրգեն Արսենյանը  2024 թվականի օգոստոսի 6-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձա...

06.08.2024
Վլադիմիր Վարդանյանն ամփոփել է իր ղեկավարած հանձնաժողովի նախորդ նստաշրջանի աշխատանքները
ԱԺ 8-րդ գումարման 7-րդ նստաշրջանի ընթացքում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն աշխատել է գերծանրաբեռնված: Գումարել է 19 նիստ, որից 8-ը՝ արտահերթ: Հանձնաժողովում քննարկվել եւ ամբողջությամբ ընդունվել է 91 օրենքի  նախագիծ: Ամփոփելով հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները՝ հանձ...