Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկել է «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշել է, որ փաթեթով սահմանվում է ֆինանսական գործիքների, այդ թվում` ածանցյալ ֆինանսական գործիքների հստակ եւ համապարփակ կարգավորում, որը կնպաստի Հայաստանում կապիտալի շուկայի կայացմանն ու հետագա զարգացմանը: Ֆինանսական գործիքների շարքին են դասվում ֆյուչերսը, ֆորվարդը, օպցիոնը, սվոփը, ռեպոն եւ նմանատիպ այլ գործարքները: Ըստ հիմնական զեկուցողի՝ նման ֆինանսական գործարքների կիրառումը հնարավորություն կտա ձեռնարկատերերին զսպել իրենց գործունեության հետ կապված տարբեր ռիսկեր (օրինակ? կապված արտարժույթի, հումքի գնի, վարկի տոկոսադրույքի եւ այլ շուկայական տատանման հետ) եւ կունենա իր դրական ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա:
Հանձնաժողովը փաթեթին տվել է դրական եզրակացություն՝ ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկելու համար:
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի ներկայացմամբ պատգամավորները քննարկել են նաեւ «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը: Ըստ հիմնական զեկուցողի՝ փաթեթի ընդունման պարագայում ակնկալվում է, որ արժեթղթերի շուկայում կավելանա մրցակցությունը? ավելի լավ պայմաններով, մատչելի ու եկամտաբեր արժեթղթեր թողարկելու ու դրանց առեւտուրը կազմակերպելու առումով, կապահովվի արժեթղթերի շուկայի վերահսկողների հետ արդյունավետ համագործակցությունը:
Հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն՝ ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկելու համար:
ԱԺ նախագահը ներկա է գտնվել «Անկախություն» խորագրով ցուցահանդեսին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 14-ին այցելել է Ժամանակակից արվեստի թանգարան: ԱԺ նախագահը թանգարանի տնօրեն Նոնա Ավետիսյանի եւ «Շեդեվր» պատկերասրահի հիմնադիր Սարգիս Գրիգորյանի ուղեկցությամբ ծանոթացել է «Բարձր արվեստ» կերպարվեստ կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված «Անկախություն» խորագրով ...
Տեղի է ունեցել ԱԺ Երիտասարդական խորհրդարանի նիստը
Հոկտեմբերի 14-ին ՀՀ օրհներգի հնչյունների ներքո մեկնարկել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանի լիագումար նիստի աշխատանքը: Նախքան օրակարգի հաստատումը տեղի է ունեցել ԵԽ նոր անդամների երդմնակալության արարողո...
Մամուլի ասուլիս խորհրդարանում
Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վահե Էնֆիաջյանը հոկտեմբերի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփել է հոկտեմբերի 5-6-ը Թուրքիայում կայացած ՍԾՏՀ ԽՎ տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի 47-րդ եւ իրավական ...
ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը հանդիպել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ներկայացուցիչների հետ
Հոկտեմբերի 14-ին Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել հանդիպում ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ: Հանդիպմանը ներկա էին ինչպես հիմնադրամի ներկայացուցիչներ տարբեր երկրներից, այնպես էլ ՀՀ ԱԺ Երիտասարդական խորհրդարանի անդամներ: Տեղեկացնեն...
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում: Ելույթը ներկայացվում է ստորեւ. «Հարգելի գործընկերներ, կարծում եմ, որ մենք ուղղակի պարտավոր ենք քննարկել մի խնդիր, որը վաղուց արդեն ժանտախտի պես քայքայում է մեր կառույցը: Վերջին գոնե երկու տարու...
Հոկտեմբերի 17-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 17-ին` ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...