Տպել
14.10.2016
ԱԺ նախագահը ներկա է գտնվել «Անկախություն» խորագրով ցուցահանդեսին
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 14-ին այցելել է Ժամանակակից արվեստի թանգարան: ԱԺ նախագահը թանգարանի տնօրեն Նոնա Ավետիսյանի եւ «Շեդեվր» պատկերասրահի հիմնադիր Սարգիս Գրիգորյանի ուղեկցությամբ ծանոթացել է «Բարձր արվեստ» կերպարվեստ կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված «Անկախություն» խորագրով ցուցահանդեսի աշխատանքներին:

Նշենք, որ ցուցահանդեսին ներկայացված են դասական եւ ժամանակակից հեղինակների 100-ից ավելի ստեղծագործություններ: Գործում են նաեւ գրաֆիկական աշխատանքների եւ քանդակների սրահներ: Ցուցահանդեսը կգործի մինչեւ հոկտեմբերի 31-ը:


17.07.2024
Հակոբ Արշակյանի ելույթը ՄԱԿ-ի կայուն զարգացմանը նվիրված բարձր մակարդակի քաղաքական ֆորումի խորհրդարանական ֆորումում
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է Կայուն զարգացմանը նվիրված 2024 թվականի Բարձր մակարդակի քաղաքական ֆորումին: ԱԺ նախագահի տեղակալը ելույթ է ունեցել ֆորումի շրջանակում: «Տիկի՛ն նախագահ, Գործընկեր պատգամավորնե՛ր, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ինձ համար պատիվ է ելույթ ունենալ այս հարգարժան լսա...

17.07.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին շնորհավորել է Իրանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները բար...