Տպել
18.10.2016
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 18-ին կայացած նիստում Կորյուն Նահապետյանի նախագահությամբ երկրորդ ընթերցումով քննարկել է «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ կանոնագրքով կարգավորվում են փրկարարական ծառայության կազմակերպման եւ անցկացման, փրկարարական աշխատանքների եւ մարտական առաջադրանքների ղեկավարման ու իրականացման, տեղեկատվության հաղորդման կարգը, փրկարարական ծառայողների իրավունքները եւ պարտականությունները, խրախուսանքները, կարգապահական եւ նյութական պատասխանատվության ու դրանց կիրառման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ ծառայության անցման հետ կապված այլ հարաբերություններ: Առաջարկների հիման վրա Կանոնագիրքը լրացվել է 12-րդ, 13-րդ, 14-րդ, 32-րդ, 33-րդ, 38-րդ, 45-րդ, 53-րդ, 54-րդ եւ 117-րդ նոր հոդվածներով, որոնք ԱԺ նիստում կքննարկվեն առաջին ընթերցմամբ:

Հանձնաժողովն օրենսդրական փաթեթին տվել է դրական եզրակացություն:


18.10.2016
Շարունակվել է արտահերթ նիստի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 18-ին շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը: Քվեարկությամբ պատգամավորներն ընդունել են նախորդ օրը քննարկված օրինագծերը, որից հետո շարունակել են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ», «Վարչական իրավախախտումների վ...