Տպել
18.10.2016
Շարունակվել է արտահերթ նիստի աշխատանքը
1 / 11

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 18-ին շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը: Քվեարկությամբ պատգամավորներն ընդունել են նախորդ օրը քննարկված օրինագծերը, որից հետո շարունակել են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու վերաբերյալ» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում ներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի առաջին ընթերցմամբ քննարկումը: Պատգամավորները ներկայացրել են իրենց տեսակետները:

Էլինար Վարդանյանը դրական է գնահատել ՀՀ ընտրական օրենսգրքում ընդգրկված նոր մոտեցումները, սակայն թերահավատություն հայտնել ազատ եւ թափանցիկ ընտրությունների անցկացման հնարավորության վերաբերյալ, ինչին, ըստ նրա, նպաստում են մի շարք հանգամանքներ, մասնավորապես՝ ընտրակեղծիքներն ու ընտրակաշառքները: Հովհաննես Մարգարյանն անդրադարձել է օրեր առաջ Գյումրիում անցկացված ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումներին, խոսել արտագաղթի ծավալներից, ինչը, ըստ նրա, հետեւանք է նաեւ ընտրակեղծիքների: Հեղինե Բիշարյանը նույնպես անդրադարձել է Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում անցկացված ընտրությունների արդյունքներին, խախտումներին եւ ընտրակեղծիքներին: Պատգամավորն անդրադարձել է նաեւ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ արված առաջարկներին, տարակուսանք հայտնել դրանց չընդունվելու կապակցությամբ: Մհեր Շահգելդյանը խոսել է ընտրական գործընթացներից եւ նշել, որ քննարկվող նախագիծը բարեփոխման կարիք ունի: Պատգամավորը ներկայացրել է մի շարք առաջարկներ: Վահրամ Մկրտչյանը ողջունել է 4+4+4 ձեւաչափով քննարկումների արդյունքում ձեռքբերված մոտեցումները եւ նշել, որ քաղաքական մեծամասնությունը հաշվի է առել ընդդիմության առաջարկները: Նա անդրադարձել է ՀՀ քրեական օրենսգրքում առաջարկվող պատիժների խստացումներին, խոսել դրա նպատակահարմարությունից: Թեւան Պողոսյանը դրական է գնահատել ՀՀ ընտրական օրենսգրքի երկարատեւ քննարկումը, միեւնույն ժամանակ մատնանշել մի շարք խնդիրներ: Նա առաջարկել է օրենսգիրքն այնպես բարեփոխել, որ հնարավորություն լինի իրականացնել իրական քաղաքական երկխոսություն: Խաչատուր Քոքոբելյանի կարծիքով՝ նորաթուխ Ընտրական օրենսգիրքը քաղաքական մրցակցությունը տեղափոխելու է դեպի ռեսուրսային պայքար: Նա անդրադարձել է բոնուսային համակարգին եւ բացասական գնահատել այդ մեխանիզմը: Պատգամավորը ժողովրդավարության տեսանկյունից նահանջ է գնահատել Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները:

Նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել ԱԺ խմբակցությունները:

ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա անդրադարձել է ընտրական գործընթացներին եւ նշել, որ ավելացվել են ընտրական գործընթացների վրա դրական ազդեցություն ունեցող գործիքակազմն ու հնարավորությունները: Արմեն Ռուստամյանն ընտրական գործընթացներում կարեւորել է ոչ միայն կատարված բարեփոխումները, այլեւ ընտրական հանձնաժողովների անկողմնակալ եւ անաչառ գործունեությունը: Նա նույնպես խնդրահարույց է համարել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում ներ կատարելու մասին» օրինագծում առաջարկվող փոփոխությունները, անդրադարձել Վանաձորում ու Գյումրիում տեղի ունեցած ընտրություններին:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն իր մտահոգությունն է հայտնել ընտրությունների ժամանակ ուղիղ հեռարձակումն ապահովող տեխնիկական սարքավորումների՝ հեռավոր տարածքներում անխափան աշխատանքի ապահովման կապակցությամբ: Խմբակցության ղեկավարը նշել է, որ բազմաթիվ առաջարկներ, որոնք ներկայացրել են խմբակցության անդամները, ընդունվել են, որոշ առաջարկներ չեն ընդունվել:

Պատգամավորն անդրադարձել է նաեւ ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի եւ արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանմանն ու միաժամանակյա համացանցային հեռարձակմանը, դրական գնահատել ստորագրված ցուցակների հրապարակումը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն աննախադեպ է որակել ԸՕ-ի քննարկումների շուրջ ընդդիմության, իշխանության եւ քաղաքացիական հասարակության միջեւ ձեռքբերված համաձայնությունը՝ համարելով այն էական առաջընթաց ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու համար: Լեւոն Զուրաբյանը սակայն ընդգծել է, որ իշխանությունը պետք է հավատարիմ մնա եւ կատարի համաձայնագրի բոլոր կետերը:

Անդրադառնոլով ԸՕ-ով նախատեսվող սուտ, կեղծ հայտարարության դեպքում քրեական պատասխանատվության կիրառմանը՝ նա առաջարկել է մեկ անգամ եւս այդ դրույթը քննարկել:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ որեւէ օրենսգիրք երաշխիք չէ ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու համար:

Խմբակցության ղեկավարի դիտարկմամբ՝ ԸՕ-ում կատարվող փոփոխություններն ամբողջությամբ չեն վերացնում ընտրակեղծարարությունը: Նա տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում միջակայքում ԲՀԿ խմբակցությունը կներկայացնի երկու առաջարկ եւս:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եզակի եւ արդյունավետ է գնահատել ԸՕ-ի շուրջ քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության միջեւ ձեռքբերված համաձայնությունը:

Անդրադառնալով ընտրական գործընթացում ներդրված բոնուսային համակարգին՝ Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ այդ դրույթը պարզ թվաբանություն է, սակայն պատրաստ են մեկ անգամ եւս քննարկել, եթե լինի նոր նախաձեռնություն:

Ամփոփիչ ելույթներում հիմնական զեկուցող, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը եւ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն անդրադարձել են պատգամավորների ելույթներում հնչեցված կարծիքներին եւ պատրաստակամություն հայտնել վերստին քննարկել ներկայացվելիք առաջարկները:

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Փոփոխությունները նպատակ ունեն հստակեցնել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց անվամբ գրանցված գույքի վերաբերյալ տեղեկատվության մատչելիության սահմանափակումը, սահմանել կառավարության որոշմամբ սահմանված քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման եւ հողաշինարարության աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները չկատարելու հիմքով որակավորման վկայականի կասեցման դեպքերը եւ կասեցման ժամկետը:

Փաթեթով հստակեցվում են նաեւ պետական գրանցման կասեցման ու մերժման հիմքերը ու ժամկետները, ընդլայնվում է անշարժ գույքի միավորի նույնականացման հնարավորությունը եւ այն համարվում է նույնականացված նաեւ անշարժ գույքի միավորի նշագրմամբ կադաստրային քարտեզը ներկայացնելու դեպքում:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Ֆինանսական համահարթեցման մասին» եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ու «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որի երկրորդ օրինագիծը նախ քննարկվել է առաջին ընթերցմամբ: Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի՝ օրինագծով նախատեսվում է, որ կալանավորված եւ ձերբակալված օտարեկրյա քաղաքացի հանդիսացող եւ քաղաքացիություն չունեցող անձինք հնարավորություն կունենան Հայաստանի Հանրապետությունում ապաստանի խնդրանք ներկայացնելու:

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են նաեւ «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը:

Այնուհետեւ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի ներկայացմամբ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Ըստ հիմնական զեկուցողի՝ փաթեթն ուղղված է արժեթղթերի շուկայի չարաշահումների վերաբերյալ ՀՀ օրենսդրության բարեփոխմանը՝ նպատակ ունենալով շուկան օտարերկրյա ներդրողների եւ շուկայի մասնակիցների համար դարձնել առավել թափանցիկ եւ պաշտպանված, սահմանել չարաշահումների դեմ պայքարի արդյունավետ գործիքներ, ապահովել միջազգային համագործակցություն եւ արժեթղթերի չարաշահումների դեմ պայքարի ոլորտում գոյություն ունեցող միջազգային ստանդարտների ներդրումը, որի պարտավորությունը Հայաստանը ստանձնել է ԵԱՏՄ շրջանակներում:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Գագիկ Մելիքյանը: Նա նշել է, որ փաթեթի նպատակն է կարգավորել արժեթղթերի շուկան եւ նպաստավոր պայմաններ ստեղծել ներդրումային դաշտի համար: Պարոն Մելիքյանը ներկայացրել է փաթեթի վերաբերյալ իր առաջարկները:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են նաեւ ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշել է, որ փաթեթով առաջարկում է քրեականացնել ֆինանսական բուրգի ստեղծումը, դրա կազմակերպումը եւ այն ղեկավարելը: Նշվել է, որ ներկայում ՀՀ օրենսդրությամբ ֆինանսական բուրգերի գործունեության որեւէ արգելք նախատեսված չէ, ինչն ուղղակի վտանգ է ներկայացնում տնտեսական գործունեության պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունների տեսանկյունից:

Հարակից զեկույցում ներկայացնելով ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ հանձնաժողովի անդամ Վահրամ Մկրտչյանը կարեւորել է նախագծի ընդունումը՝ այն համարելով անգամ ուշացած:

Երկրորդ ընթերցումով եւ ամբողջությամբ ընդունելու համար խորհրդարանը քննարկել է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Քննարկվել է 2014 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Տեղեկատվական ոլորտում հանցավոր գործունեությանը հակազդման հարցերով Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների փոխգործակցության մասին» արձանագրությունը, որը ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը: Փաստաթղթով սահմանվում են տեղեկատվական ոլորտում հանցավոր գործունեությանը հակազդելու ուղղությամբ ՀԱՊԿ անդամ պետությունների փոխգործակցության կարգը, մասնավորապես համագործակցության ձեւերն ու ուղղությունները, անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու մասին լիազորված իրավասու մարմնի դիմումի բովանդակությունը, նպատակներն ու դրանց կատարման ժամկետները: Արձանագրության շրջանակում կողմերը տեղեկատվություն կփոխանակեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նախապատրաստվող կամ կատարված հանցագործությունների ու դրանց կանխման, հայտնաբերման, խափանման, բացահայտման եւ քննության ձեւերի ու մեթոդների մասին, ինչպես նաեւ հանցագործություններին մասնակից ֆիզիկական եւ իրավաբանական անձանց մասին:

ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը քննարկման է ներկայացրել 2016 թվականի մայիսի 19-ին Բրյուսելում ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ «Հորիզոն-2020. հետազոտությունների եւ նորարարության շրջանակային ծրագիր (2014-2020)» միության ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը: Նախարարը նշել է, որ այն արդյունավետ նորարարական համաձայնագրերից է եւ մեծ հնարավորություններ է ընձեռում գիտության ոլորտի զարգացման համար:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը ներկայացրել է 2015 թվականի դեկտեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բժշկական արտադրատեսակների (բժշկական նշանակության արտադրատեսակների եւ բժշկական տեխնիկայի) շրջանառության միասնական սկզբունքների եւ կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը, որով կանոնակարգվում է բժշկական արտադրանքների շրջանառությունը:

Հարցի քննարկումը կշարունակվի վաղվա նիստում:

Ազգային ժողովը նիստի աշխատանքը կշարունակի հոկտեմբերի 19-ի նիստում:


11.07.2024
Խորհրդարանը քննարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը
Հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը: Մրցութային խորհրդի որոշմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջարկվել է Նարինե Ավետիսյանի թեկնածությունը: Մրցութ...

11.07.2024
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

11.07.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

11.07.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

11.07.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

11.07.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

11.07.2024
Օրենսդրական նախաձեռնության նպատակը «Զինապահ» հիմնադրամի շահառու դարձած անձանց սոցիալական երաշխիքների ամրապնդումն է
Օրենսդրական նախաձեռնության նպատակը «Զինապահ» հիմնադրամի շահառու դարձած մեր տղաների սոցիալական երաշխիքների ամրապնդումն է: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը հուլիսի 11-ին հրավիրված ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում: Առաջին ընթերցմամբ խորհրդարանը քն...

11.07.2024
Սարգիս Խանդանյանը հանդիպել է Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հուլիսի 11-ին հանդիպել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Սարգիս Խանդանյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ Հունաստանի միջեւ քաղաքական երկխոսության ինտենսիվո...

11.07.2024
Արտահերթ նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հուլիսի 11-ին՝ ժամը 17:30-ին, 414 սրահում:Հուլիսի 11-ին՝ ժամը 17:30-ին, 314 սրահում կկայանա Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովՀուլիսի 11-ին՝ ժամը 17:40-ին, 214 սրահում նիստ կգումարի Տնտեսական հարցերի մ...

11.07.2024
Փոխնակ մայր լինելու տարիքային շեմը 35-ից կբարձրանա 38 տարեկան
Հղիության արհեստական ընդհատումն առաջարկվում է դարձնել հասանելի ու անվտանգ` նախատեսելով դրույթներ դեղորայքի միջոցով արհեստական ընդհատման: Գործող օրենքով նախատեսված էր միայն գործիքային ընդհատումը: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը` ներկայացնելով ...

11.07.2024
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրել է Արդարադատության նախարարի տ...

11.07.2024
Քննարկվել է վարկի փակման ժամկետը երկարաձգելուն եւ չբաշխված գումարների վերաբաշխմանը վերաբերող նամակ-համաձայնագիրը
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանում քննարկել է Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Վարկ 3449-ARM. ««Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր»-վարկի փակման ժամկետի երրորդ երկարաձգում եւ վարկային միջոցների վերաբաշխում» նամա...

11.07.2024
Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայության մարմինների աշխատակիցները կկարողանան ծառայության անցնել ՀՀ ԱԱԾ-ում
Առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել ԼՂ ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակիցներին ՀՀ ԱԱԾ-ում համապատասխան պաշտոնների նշանակելու համար: Այս մասին ասել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը` հուլիսի 11-ին գումարված արտահերթ նստաշրջանի ընթացքում ներկայացնելով ««Ազգային անվտանգությա...

11.07.2024
Փոփոխություններ են առաջարկվում «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» եւ մի շարք այլ օրենքներում
Խորհրդարանը  հուլիսի 11-ին հրավիրված արտահերթ նստաշրջանի ընթացքում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի տեղեկացմամբ փաթեթով ուժը...

11.07.2024
Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Չինաստանի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Կարեւորելով հայ-չինական հարաբերությունների շարունակական խորացման գործընթացը՝ Ալեն Սի...

11.07.2024
Կհստակեցվեն նույն զորամասում եղբայրների ծառայելու պայմանները. օրենսդրական փաթեթն արտահերթ նստաշրջանի օրակարգում է
Նախատեսվում է հստակեցնել նույն զորամասում եղբայրների ծառայելու պայմանները: Այս մասին ասել է Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հուլիսի 11-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում` ներկայացնելով ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լր...

11.07.2024
Նոր կարգավորումները վերաբերում են հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության, սպասարկման եւ խնամքի կարիք ունեցող դատապարտյալներին
Գործադիրը լրացումներ եւ փոփոխություն է առաջարկում Քրեակատարողական օրենսգրքում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանն ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկման է ներկայացրել հիմնական կարգավորումները: Հիվանդանոցային պայմաններում երկարատեւ բժշկական օգնության,  սպասարկման եւ խնամքի կարիք ունեց...

11.07.2024
Առաջարկվում է Կառավարության կողմից ոլորտային ներդրումային ծրագրերին հավանության արժանացնելու լիազորություն սահմանել
Ազգային ժողովը հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգային որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետ՝ քսանչորս ժամվա ընթացքում: ...