ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում ասվում է.
«Ներսես Հովհաննիսյան դերասանի, ռեժիսորի ու սցենարիստի մասնակցությամբ ֆիլմերն անցել են ժամանակի փորձությունն ու այլեւս չեն ճանաչում ժամանակի սահմանները: Դրանք, որպես պատմության ու մշակույթի անմոռանալի գեղարվեստական ու մարդկային էջեր, Ներսես Հովհաննիսյանի անժխտելի վարպետության ու ստեղծագործական ինքնատիպ ձեռագրի շնորհիվ միավորում են հայկական ու հետխորհրդային կինոտարածքների բազմաթիվ արվեստասերների:
Նրա ստեղծած ֆիլմերը հասկանալի ու սրտամոտ են տարբեր սերունդների մարդկանց, ովքեր դրանց միջոցով անմիջականորեն են տեսնում, զգում ու նաեւ վայելում կյանքը, ստանում դրական ազդակներ ու յուրահատուկ էներգիա»:
Ազգային ժողովի նախագահն իր ցավակցության եւ մխիթարանքի խոսքերն է հղել Ներսես Հովհաննիսյանի ընտանիքին, հարազատներին եւ նրա արվեստի երկրպագուներին:
Աշխարհի երիտասարդ պատգամավորները հավաքվել են Հայաստանում
Հայաստանը դարձավ հարթակ աշխարհի երիտասարդների համար ու հյուրընկալեց 60 երկրից ժամանած 150-ից ավելի խորհրդարանականների: Երեւանում անցկացվեց Միջխորհրդարանական միության Երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: Այս տարվա համաժողովի առանցքում...