Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Կարեն Բոթոյանը, հոկտեմբերի 28-ին հանդիպում է ունեցել ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:
Հանդիպմանը կողմերը կարեւորել են երկու հայկական խորհրդարանների միջեւ ակտիվ շփումների անհրաժեշտությունը:
Էդուարդ Շարմազանովը նշել է, որ բոլոր հայ խորհրդարանականների աշխատանքի հիմքում ընկած է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցը: «Բոլոր միջազգային հարթակներում մենք պետք է առավել ակտիվ ներկայացնենք ԼՂ հիմնահարցի էությունը, արցախահայության ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման անխուսափելիությունը, ինչպես նաեւ խստորեն դատապարտենք Ադրբեջանի ապակառուցողական եւ հանցագործ քաղաքականությունը: Ուզում եմ Ձեզ հավաստիացնել, որ ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակություններն անելու են առավելագույնը՝ պաշտպանելու արցախահայության արդար պայքարը բոլոր հարթակներում: Արցախի միջազգային ճանաչումը մեր գերակա խնդիրն է»,-ընդգծել է ԱԺ փոխնախագահը:
Աշխատանքային քննարկում «ԱԺ կանոնակարգ» օրենքի նախագծի վերաբերյալ
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել «ԱԺ կանոնակարգ» օրենքի նախագծի վերաբերյալ աշխատանքային քննարկում: Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նշել է, որ առաջարկվող փոփոխությունները բխում են սահմանադրական բարեփոխումներից: Նա տեղեկացրել է, ...
Հանդիպում խորհրդարանում
ՀՀ ԱԺ պատգամավոր, «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ Ռուզաննա Մուրադյանը հոկտեմբերի 27-ին խորհրդարանում հանդիպում է ունեցել «MICROSOFT» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Լիանա Կորկոտյանի եւ պաշտոնական այցով Երեւանում գտնվող «MICROSOFT» ընկերության Կենտրոնական ...
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Արցախ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 28-29-ն աշխատանքային այցով կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Կարեն Բոթոյանը: Նախատեսվում են խորհրդարանական պատվիրակության հանդիպումները ԼՂՀ նախագահ Բակո Սա...
Տեղեկատվություն
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14:00-ին, ԱԺ 334 սրահում «ԱԺ կանոնակարգ» օրենքի նախագծի վերաբերյալ տեղի կունենա աշխատանքային քննարկում: ...