ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության նորանշանակ դեսպան Նաուաֆ ալ Էնեզին:
Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրին Հայաստանի խորհրդարանում, շնորհավորել է նրան պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում: Խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ դեսպանն իր պաշտոնավարման ընթացքում կանի հնարավորը երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերությունները տարբեր ոլորտներում առավել զարգացնելու եւ խորացնելու համար:
Փոխշահավետ համագործակցության համատեքստում ԱԺ նախագահը կարեւորել է միջխորհրդարանական փոխգործակցության զարգացումը, բարեկամական խմբերի ակտիվ շփումները:
Գալուստ Սահակյանը պատրաստակամություն է հայտնել այսուհետ եւս աջակցելու երկու երկրների խորհրդարանների համատեղ ծրագրերի իրականացմանը:
Մեր երկրում Քուվեյթի Պետության դեսպան Նաուաֆ ալ Էնեզին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վստահեցրել է, որ իր աշխատանքով կնպաստի արդեն ձեւավորված երկկողմ համագործակցության առավել ընդլայնմանը: Նա նույնպես կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության խորացումն ու երկու երկրների բարեկամական խմբերի համագործակցությունը:
Դեսպանն ուրախությամբ նշել է, որ Քուվեյթի Պետությունում գտնվող հայ համայնքը մեծ դեր է ունեցել իրենց պետության զարգացման հարցում:
Հանդիպմանը քննարկվել են առաջիկայում համատեղ իրականացվելիք ծրագրերին վերաբերող հարցեր:
Հանդիպում խորհրդարանում
Նոյեմբերի 9-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հանդիպել է «Դեպի երիտասարդների միասնություն» նախաձեռնության ներկայացուցիչների հետ: Ողջունելով երիտասարդներին՝ Վահե Էնֆիաջյանը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովն ավանդույթի համաձայն բաց եւ հրապարակային է իրականացնում իր աշխատանքը. դրա վառ վկայությունն են ԱԺ ն...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
Նոյեմբերի 9-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում ընդգրկված Հեղինե Բիշարյանի, Մհեր Շահգելդյանի, Հովհաննես Մարգարյանի հեղինակած «Արտադպրոցական կրթության մասին», «Մեծահասակների կրթության մասին», ինչպես նաեւ Զարուհի Փոստա...
Տեղի կունենա ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 28-րդ նիստը
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ լիագումար նիստերի դահլիճում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 28-րդ նիստը: Նիստի ավարտից հետո՝ ժամը 14:00-ին, ԱԺ լիագումար նիստերի դահլիճին կից սրա...
Ժնեւում կայացել է Միջխորհրդարանական միության 135-րդ վեհաժողովը
Նոյեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովում կայացել է Միջխորհրդարանական միության 135-րդ վեհաժողովի աշխատանքներին նվիրված մամուլի ասուլիս: Հոկտեմբերի 23-27-ը Ժնեւում տեղի ունեցած նիստերի մանրամասները լրագրողներին ներկայացրել է կառույցում մեր երկրի խորհրդարանի պատվիրակության անդամ Կարինե Աճեմյանը: Նշենք, որ վե...
Մամուլի ասուլիսի հրավեր
Նոյեմբերի 9-ին` ժամը 12:00-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենա ՀՀ ԱԺ պատգամավորներ Կարինե Աճեմյանի եւ Հեղինե Բիշարյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում մանրամասներ կներկայացվեն հոկտեմբերի 23-27-ը Ժնեւում տեղի ունեցած Միջխորհրդարանական միության 135-րդ վեհաժողովի աշխատանքների վերաբերյալ: ...
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ 334 դահլիճում «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» (կոդ Կ-996-02.05.2016, 12.10.2016-ՄԻ-010/0) եւ հարակից այլ օրենքների նախագծերի վերաբերյալ կազմակերպում է խորհրդարանական լսումնե...