Տպել
09.11.2016
Տեղի կունենա ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 28-րդ նիստը

Նոյեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ լիագումար նիստերի դահլիճում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 28-րդ նիստը:

Նիստի ավարտից հետո՝ ժամը 14:00-ին, ԱԺ լիագումար նիստերի դահլիճին կից սրահում միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Հերմինե Նաղդալյանը եւ Նիկոլայ Ռիժկովը լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան համատեղ հայտարարությամբ: