Տպել
09.11.2016
Հանդիպում խորհրդարանում
1 / 4

Նոյեմբերի 9-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հանդիպել է «Դեպի երիտասարդների միասնություն» նախաձեռնության ներկայացուցիչների հետ:

Ողջունելով երիտասարդներին՝ Վահե Էնֆիաջյանը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովն ավանդույթի համաձայն բաց եւ հրապարակային է իրականացնում իր աշխատանքը. դրա վառ վկայությունն են ԱԺ նիստերին զուգահեռ անցկացվող բաց դասերը, տարբեր ձեւաչափերով կազմակերպվող միջոցառումները: Պարոն Էնֆիաջյանը կարեւորել է երիտասարդների մասնակցությունը երկրի հասարակական-քաղաքական գործընթացներին եւ ընդգծել, որ ապագա սերունդը պետք է նախաձեռնող ու նպատակասլաց լինի: Այս համատեքստում պատգամավորը խոսել է Երիտասարդական խորհրդարանի աշխատանքի վերաբերյալ:

Նա մանրամասն ներկայացրել է օրենսդրական աշխատանքի առանձնահատկությունները, խորհրդարանում քաղաքական ուժերի դասավորվածությունը, ոլորտային հանձնաժողովների գործունեությունը, անդրադարձել սահմանադրական բարեփոխումներից հետո խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու գործընթացին:

Երիտասարդները բազմաթիվ հարցեր են ուղղել Վահե Էնֆիաջյանին, որոնց վերաբերյալ պատգամավորը պարզաբանումներ է ներկայացրել: Հարցերը վերաբերել են ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, ՀՀ-ԵՄ եւ ՀՀ-ԵԱՏՄ հարաբերություններին, բանակ-ազգ միասնությանը, շփման գծում իրադրությանը եւ այլ խնդիրների: