Տպել
17.11.2016
Հանդիպում խորհրդարանում
1 / 4

Նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հանդիպել է Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայում սովորող ուսանողների հետ:

Ողջունելով ներկաներին՝ Ռուզաննա Մուրադյանը ուսանողներին ներկայացրել է օրենսդիր մարմնի աշխատանքը, մասնավորապես խոսել պատգամավորի գործունեությունից, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնությունների մշակման, ներկայացման եւ ընդունման ընթացակարգերից: Այս համատեքստում պատգամավորը խոսել է նաեւ վերջերս իր հեղինակած «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծից՝ նշելով, որ նախաձեռնության ընդունման արդյունքում հնարավոր կլինի օրենսդրորեն առավել համապարփակ կարգավորել էկոլոգիական դաստիարակությունը եւ էկոլոգիական կրթության համար ուղենիշներ սահմանել:

Տիկին Մուրադյանն անդրադարձել է նաեւ քաղաքականության մեջ կանանց ներգրավվածությանը՝ նշելով, որ ինչպես խորհրդարանում, այնպես էլ տարբեր բնագավառներում ավելացել է կանանց ներկայացվածությունը:

Հանդիպման ավարտին պատգամավորը հորդորել է ուսանողներին լավ սովորել եւ դառնալ երկրի համար պիտանի մասնագետներ:

Ուսանողները Ռուզաննա Մուրադյանի ուղեկցությամբ շրջել են խորհրդարանի շենքում, եղել են նիստերի դահլիճում:


16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...