Տպել
23.11.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը եւ պատվիրակության անդամները հանդիպել են ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների հետ
1 / 3

Նոյեմբերի 23-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, պատվիրակության անդամներ Արմեն Ռուստամյանը, Միքայել Մելքումյանը, Սամվել Ֆարմանյանը, Մհեր Շահգելդյանը եւ Նաիրա Կարապետյանը հանդիպել են ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլի եւ Ջուզեպպե Գալատիի հետ:

Հերմինե Նաղդալյանը շնորհակալություն է հայտնել համազեկուցողներին Հայաստանի հետ համագործակցության եւ մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ գործադրած ջանքերի համար:

ԱԺ նախագահի տեղակալը հյուրերին ներկայացրել է սահմանադրական փոփոխություններին հաջորդող բարեփոխումների ընթացքը, մասնավորապես Ընտրական օրենսգրքի քննարկման եւ ընդունման ընթացակարգերը` նշելով, որ օրենքի նախագծում հաշվի են առնվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ինչպես նաեւ Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններն ու հանձնարարականները: Տիկին Նաղդալյանը նշել է, որ 4+4+4 ձեւաչափով համագործակցության արդյունքում քաղաքական ուժերի միջեւ հիմնական խնդրահարույց հարցերի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել:

ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաեւ շրջանառության մեջ դրված մի շարք օրենքների նախագծերին, ինչպես նաեւ 2017թ. ընթացքում մի շարք օրենքների ընդունման, փոփոխման կամ լրացման վերջնաժամկետներին: Այս համատեքստում տիկին Նաղդալյանը խոսել է «Կուսակցությունների մասին» նոր օրենքի նախագծի վերաբերյալ եւ ընդգծել, որ նախագիծը խորությամբ քննարկվում է Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ:

Հերմինե Նաղդալյանը նշել է, որ ՀՀ իշխանությունները կարեւորում են Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների 2015-2018թթ. ծրագրի լիարժեք իրականացումը եւ հավելել, որ ծրագրում ընդգրկված նախագծերն ուղղակի կերպով կամ անուղղակիորեն առնչվում են Հայաստանի պարտավորություններին:

Տիկին Նաղդալյանը հյուրերին մանրամասներ է ներկայացրել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ` նշելով, որ դրանք եղել են ժողովրդավարական եւ մրցակցային:

Անդրադառնալով ԵԽ անդամ պետությունների միջեւ հակամարտությունների հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի գործունեությանը` հայկական պատվիրակության ղեկավարը շեշտել է, որ ենթահանձնաժողովը պետք է գործի ամենայն զգուշությամբ եւ նրբանկատորեն: Նրա համոզմամբ` համազեկուցողներն այս հարցում պետք է ունենան իրենց ներդրումը:

Ալան Միլը ողջունել է Հայաստանում իրականացված բարեփոխումները եւ դրա արդյունքում քաղաքական դաշտում ստեղծված ներդաշնակությունը: «Հայաստանի առաջընթացը դեպի խորհրդարանական ժողովրդավարություն արտասովոր է, նկատելի է ու տպավորիչ»,- նշել է պարոն Միլը: Նա անդրադարձել է նաեւ Հայաստանի վերաբերյալ միջանկյալ եւ վերջնական զեկույցների կազմման եւ ներկայացման ժամկետներին առնչվող հարցերին:

Քննարկվել է Հայաստանի՝ մոնիթորինգային ընթացակարգից հետմոնիթորինգային ընթացակարգի անցման հնարավորության հարցը: Ալան Միլը վստահություն է հայտնել, որ միջանկյալ եւ վերջնական հաշվետվություններում իրենք կնախանշեն այն բոլոր ընթացակարգերը եւ նախապայմանները, որոնք անհրաժեշտ են Հայաստանին` հետմոնիթորինգային ընթացակարգին անցնելու համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ դատաիրավական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարում իրականացվող քայլերին:


06.08.2024
Կարեւորում եմ հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ զարգացումը եւ համագործակցությունը բոլոր ոլորտներում. Ռուստամ Բաքոյան
Հատկապես վերջին ժամանակաշրջանում մենք հետեւողականորեն խորացնում ենք հարաբերությունները Եվրամիության անդամ երկրների հետ: Հայաստանի համար առանցքային էր ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, ինչը, վստահաբար, նոր թափ կհաղորդի ԵՄ անդամ երկրների հետ Հայաստանի կայուն փոխգործակցությանը. ...

06.08.2024
Պետական կառավարման արդյունավետությունը կախված է նաեւ քաղաքացիական հասարակության հետ ճիշտ համագործակցությունից. Մարիամ Պողոսյան
Կարծում եմ պետական կառավարման արդյունավետությունը կախված է նաեւ քաղաքացիական հասարակության հետ ճիշտ համագործակցությունից. նշել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիամ Պողոսյանը հասարակական կազմակերպությունների նե...

06.08.2024
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գուրգեն Արսենյանը  2024 թվականի օգոստոսի 6-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձա...

06.08.2024
Վլադիմիր Վարդանյանն ամփոփել է իր ղեկավարած հանձնաժողովի նախորդ նստաշրջանի աշխատանքները
ԱԺ 8-րդ գումարման 7-րդ նստաշրջանի ընթացքում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն աշխատել է գերծանրաբեռնված: Գումարել է 19 նիստ, որից 8-ը՝ արտահերթ: Հանձնաժողովում քննարկվել եւ ամբողջությամբ ընդունվել է 91 օրենքի  նախագիծ: Ամփոփելով հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները՝ հանձ...