Տպել
30.11.2016
Գալուստ Սահակյանը ցավակցել է Բրազիլիայի Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի եւ Դաշնային Սենատի նախագահներին
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Ռոդրիգո Մայային եւ Դաշնային Սենատի նախագահ Ռենան Կալեիրոսին:

«Խոր վշտով տեղեկացանք Կոլումբիայի Մեդելին քաղաքի մերձակայքում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի մասին, որը բազմաթիվ զոհերի պատճառ դարձավ:

Դժվարին այս պահին ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում բարեկամ Բրազիլիայի ժողովրդին եւ իշխանություններին, իսկ ավիավթարի հետեւանքով զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին մաղթում ոգու արիություն եւ համբերություն»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...