Տպել
30.11.2016
Հանդիպում խորհրդարանում
1 / 3

Նոյեմբերի 30-ին ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, խմբակցության անդամներ Հովհաննես Սահակյանը, Արտակ Զաքարյանը, Խոսրով Հարությունյանը, Վահրամ Մկրտչյանը եւ ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հանդիպել են ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի պատվիրակության անդամներ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների գծով խորհրդական Ալեքսեյ Գրոմովի, ընտրությունների գծով բաժնի ղեկավարի տեղակալ Ռիչարդ Լապպինի եւ ծրագրերի տնօրեն Լուիս Պուլենի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ընտրացուցակների կազմմանը, դրանցում կանանց եւ ազգային փոքրամասնությունների ներգրավվածության տոկոսին, քարոզարշավին եւ ընտրական գործընթացներին, Ընտրական օրենսգրքի ընդունման փուլերին, Ընտրական օրենսգրքի առանձնահատկություններին եւ փոփոխություններին հանրության իրազեկման անհրաժեշտությանը վերաբերող հարցեր:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ընդգծել է, որ ՀՀ իշխանություններն ունեն քաղաքական կամք՝ անցկացնելու թափանցիկ եւ ժողովրդավարության չափանիշներին համապատասխան աննախադեպ ընտրություններ, ինչի համար արվել է առավելագույնը. բարեփոխվել է ոլորտի օրենսդրությունը, երկարատեւ քննարկումների արդյունքում հաշվի են առնվել ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության առաջարկները: Խորհրդարանականները կարեւորել են տեղական եւ միջազգային, այդ թվում նաեւ՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունների մասնակցությունը ընտրական գործընթացներին: Որպես լուծում պահանջող խնդիր բարձրացվել է ընտրական գործընթացների առանձնահատկություններին եւ փոփոխություններին մասնակիցների իրազեկման եւ վերապատրաստման հարցը, ինչը, ըստ պատգամավորների, անհետաձգելի է եւ կարելի է իրականացնել նաեւ սոցիալական գովազդների միջոցով: Այս հարցում խորհրդարանականները կարեւորել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի աջակցությունը:

Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակել հանդիպումները եւ քննարկել բոլոր հետաքրքրող հարցերը:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...