Տպել
09.12.2016
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 12-ին՝ ժամը 14:30-ին, ԱԺ 334 սրահում կազմակերպում է խորհրդարանական լսումներ՝ քննարկելու Կ-1077-29.09.2016-ՏՏ-010/0 «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին եւ Կ-1125-30.11.2016-ՏՏ-010/0 «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը՝ կից օրենսդրական փաթեթներով:

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել 011 513 231 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն tktih@parliament.am էլ.փոստին: