Տպել
22.12.2016
Տեղի է ունենալու ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի հանձնաժողովների համատեղ նիստը

Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10:30-ին, ՀՀ ԱԺ Ոսկեզօծ դահլիճում տեղի կունենա ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի չորրորդ համատեղ նիստը:

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09:30-ին, պատվիրակության անդամները կմեկնեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 10:30-ին, ԱԺ Ոսկեզօծ դահլիճում կկայանա ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի համատեղ մամուլի ասուլիսը:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...