Տպել
02.12.2004
ԱՊՀ ՄԽՎ 24-րդ լիագումար նիստը Սանկտ Պետերբուրգում

ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին, ԱՊՀ ՄԽՎ ղեկավար մարմինների ընտրություններին, 24-րդ լիագումար նիստերին, մշտական հանձնաժողովների նիստերին մասնակցելու համար դեկտեմբերի 3-ին Սանկտ Պետերբուրգ կմեկնի ԱԺ պատվիրակությունը` Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Աժ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը, ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մխեյանը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Գուրգեն Արսենյանը, պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի անդամներ Հրայր Կարապետյանը եւ Խաչիկ Պետրոսյանը:

Այցի շրջանակներում նախատեսվում են նաեւ ԱԺ նախագահի հանդիպումները այլ երկրների խորհրդարանների նախագահների հետ: