Տպել
01.02.2017
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1 / 2

Փետրվարի 1-ին նիստեր են գումարել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկել է Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2016 թվականի հոկտեմբերի 17-ին եւ 2016 թվականի նոյեմբերի 11-ին ստորագրված «Վարկային համաձայնագրերում փոփոխություններ կատարելու մասին» (հատուկ գործառնություններ) նամակ-համաձայնագիրը: Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանի՝ փաստաթղթով Հայաստանը համաձայնում է փոփոխություններ կատարել Ասիական զարգացման բանկի հետ կնքած եւ համաձայնագրի առդիրում թվարկված 11 վարկային համաձայնագրերում` պարտավորվելով վարկային տոկոսները վճարել ԱԶԲ-ին նոր` փոփոխված տոկոսադրույքներով:

ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը ներկայացրել է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին ստորագրված Փարիզյան համաձայնագիրը: Փաստաթուղթը նպատակ ունի ամրապնդելու գլոբալ արձագանքը կլիմայի փոփոխության սպառնալիքին: Սիմոն Պապյանը տեղեկացրել է, որ համաձայնագիրը վավերացրել է 123 երկիր:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը ներկայացրել է 2016 թվականի սեպտեմբերի 7-ին Վիեննայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի միջեւ Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի համար միջազգային մշտադիտարկման կառույցներին առնչվող աշխատանքների` ներառյալ հետվկայագրման աշխատանքների իրականացման մասին» համաձայնագիրը: Փաստաթղթով կողմերը նպատակ ունեն դյուրացնել հանձնաժողովի աշխատանքները, ինչպես նաեւ ըստ անհրաժեշտության Միջազգային մշտադիտարկման համակարգի շարունակական փորձարկումը, ժամանակավոր գործարկումը, սպասարկումը եւ արդիականացումը:

Համաձայնագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ կայացած նիստում քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավորների հեղինակած երկու օրենսդրական նախաձեռնություններ:

Առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվել է ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հեղինակած «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում է երկարացնել ՏՏ ոլորտին մի շարք արտոնություններ նախատեսող հավաստագրի տրամադրման ժամկետները, քանի որ այժմ գործող ժամկետները բավարար չեն ՏՏ ոլորտում սկսնակ ընկերությունների առաջացման եւ զարգացման համար: Մասնավորապես, արտոնությունները ենթադրում են օրենքով սահմանված կարգով հավաստագրված կազմակերպությունների համար շահութահարկի 0% դրույքաչափի, ինչպես նաեւ եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառում` անկախ ամսական հարկվող եկամտի չափից (անհատ ձեռնարկատերերի համար` եկամտային հարկի O% դրույքաչափի կիրառում):

Ըստ հեղինակի՝ նշյալ արտոնություններով հավաստագրերի տրամադրման ժամկետների երկարացումն էապես կնպաստի ՏՏ ոլորտում սկսնակ ընկերությունների ձեւավորմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, տարածաշրջանում Հայաստանի ՏՏ ոլորտի մրցունակությանը, տնտեսության աճին, մրցունակության բարձրացմանը, գիտելիքահեն տնտեսության ձեւավորմանը, տեղական ընկերությունների արտադրանքի եւ ծառայությունների արտահանմանն ու Հայաստանի` որպես ՏՀՏ եւ բարձր տեխնոլոգիաներ ունեցող երկրի վարկանիշի բարձրացմանը:

Փաթեթի վերաբերյալ ՀՀ կառավարության դրական կարծիքը ներկայացրել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանը:

Նախագծերի փաթեթն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը. այն կընդգրկվի ԱԺ հինգերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար քննարկվել է նաեւ ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հեղինակած «Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքի նախագիծը:

Հեղինակի խոսքով՝ օրինագծի ընդունման դեպքում աղետի գոտի համարվող Գյումրի քաղաքում առեւտրատնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպությունների, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց համար կսահմանվեն որոշակի հարկային արտոնություններ, ինչի արդյունքում Գյումրիում էապես կակտիվանան նպատակային ներդրումները, տնտեսվարողների համար կստեղծվեն հարկային բարենպաստ եւ առանձնահատուկ արտոնյալ պայմաններ: Ավելին՝ Գյումրի քաղաքում գրանցված եւ գործունեություն ծավալող իրավաբանական անձինք եւ կազմակերպությունները Գյումրիում իրականացվող տարբեր շինարարական մրցույթներին մասնակցելուց կարող են հաղթող ճանաչվել նույնիսկ այն դեպքում, երբ մրցույթի մյուս մասնակիցների առաջարկած գնից մինչեւ 5 տոկոս բարձր գին են առաջարկել: Նախագծի ընդունմամբ Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանի տարածքը կսահմանվի ազատ տնտեսական գոտի, որը հնարավորություն կտա ավելացնելու չվերթների քանակը, կստեղծվեն նոր աշխատատեղեր եւ նշված ոլորտում, եւ մարզում:

Նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացությունը ներկայացրել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը՝ նշելով, որ կառավարությունը ողջունում է ներդրումային միջավայրի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, սակայն քննարկվող հարցը ժամանակավրեպ է եւ հասկանալի չէ, թե ինչու պետք է հենց Գյումրի քաղաքին տալ հատուկ արտոնություններ: Նրա, ինչպես նաեւ հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի կարծիքով, Գյումրիին հատուկ արտոնություններ տալն անհավասար մրցակցային պայմաններ կստեղծի տնտեսվարողների համար, ինչն անընդունելի է: Բացի այդ, ինչպես նշել է Վարդան Այվազյանը, նախագծում կան դրույթներ, որոնք կիրարկման տեսանկյունից անիրագործելի են:

Քննարկման արդյունքում նախագիծը չի ստացել հանձնաժողովի դրական եզրակացությունը:


27.09.2024
Հոկտեմբերի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 19 հարց
Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիս...

27.09.2024
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը սեպտեմբերի 27-ին հանդիպել է Իրաքի եզդիական համայնքի առաջնորդ ընտանիքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2014 թվականի օգոստոսի 3-ին «Իսլամական պետություն» ահաբեկչակ...

27.09.2024
Քննարկվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 27-ին գումարել է նիստ: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ...

27.09.2024
Առաջարկվում է ՆԳՆ ենթակայությամբ ձեւավորել մեկ միասնական ուսումնական հաստատություն
Նախատեսվում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ու Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի վերակազմակերպման արդյունքում ձեւավորել ՆԳՆ ենթակայությամբ գործող մեկ միասնական ուսումնական հաստատություն: Դա թույլ կտա ձեւավորել կառավարման միասնական արդյունավետ մոդել, ապահովել ուսումնական գործընթացի կազմակերպմ...

27.09.2024
ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները կտարածվեն նաեւ ՊՊԾ զինծառայողների վրա
Նախագծով առաջարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները տարածել նաեւ ՀՀ պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա: «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մաս...

27.09.2024
Նախագծի նպատակն է բացառել լիազորող նորմի բացակայությամբ ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի առկայությունը
Կառավարության որոշմամբ սահմանվում են Հայկական ատոմային էլեկտրակայանի ճառագայթային կամ միջուկային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանի հաստատման եւ դրանից բխող գործողությունների հետ կապված հարաբերությունները, իսկ մեկ այլ որոշմամբ էլ արտակարգ իրավիճակներում Քաղաքացիական ավիացիայի կ...

27.09.2024
Ռազմաարդյունաբերական կոմիտեին կտրվեն նոր գործառույթներ. օրինագիծը ստացել է դրական եզրակացություն
Առաջարկվող փոփոխություններով ու լրացումներով կլուծվի մեկ հիմնական խնդիր, այն է` սահմանել նոր իրավական օրենսդրական գործառույթներ ռազմաարդյունաբերական կոմիտեի համար: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական...

27.09.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 27-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ...

27.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Եռաբլուր
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների  եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին: Նրանք ծաղիկնե...

27.09.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

27.09.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...