Տպել
23.02.2017
Ազգային ժողովում բացվել է «Ազատությունն այլընտրանք չունի. անկախություն» ցուցահանդեսը
1 / 6

Ազգային ինքնորոշման զարթոնքի եւ Արցախի անկախացման փետրվարյան շարժմանն ընդառաջ փետրվարի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հովանավորությամբ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում բացվել է «Ազատությունն այլընտրանք չունի. անկախություն» խորագրով արցախցի երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են յոթ նկարչի եւ երկու քանդակագործի՝ հիսունից ավելի աշխատանքներ: Ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության եւ Արցախի խորհրդարանների գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների եւ Արցախի մշակույթի նախարարության հետ համատեղ:

Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, պատգամավորներ Արտակ Դավթյանը, Կարինե Աճեմյանը, Ռուզաննա Մուրադյանը, Հայկ Բաբուխանյանը, Երիտասարդական խորհրդարանի անդամներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ եւ լրագրողներ:

Արցախի կերպարվեստի պետական թանգարանի տնօրեն Լուսինե Գասպարյանն Ազգային ժողովի նախագահին, պատգամավորներին եւ հյուրերին ներկայացրել է արցախցի երիտասարդ արվեստագետների՝ Սամվել Թավադյանի, Գայանե Շուշեցու, Արմինե Ավագիմյանի, Զարինե Բաբայանի, Դավիթ Ավագիմյանի, Մերի Մուսայելյանի, Միքայել Դանիելյանի, Դավիթ Սարգսյանի, Հայկ Հակոբյանի ստեղծագործությունները եւ հույս հայտնել, որ այս ցուցահանդեսը խորհրդարանում մեկնարկային կդառնա արցախցի արվեստագետների համար: Լուսինե Գասպարյանը շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի նախագահին, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին, պատգամավոր Կարինե Աճեմյանին եւ հանձնաժողովի փորձագետ, ցուցահանդեսի կազմակերպիչ Մարինե Հակոբյանին ցուցահանդեսը խորհրդարանում կազմակերպելու համար:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, շնորհավորելով երիտասարդ արվեստագետներին, կարեւորել է այն փաստը, որ այսօր Արցախում ապրում ու ստեղծագործում է անկախության սերունդը, որով հպարտանում է ամբողջ հայ ժողովուրդը: ԱԺ նախագահի խոսքով՝ Արցախի հաղթանակը որեւէ բնագավառում հայության հաղթանակն է ու ձեռքբերումը:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն իր խոսքում նշել է, որ այս նկարիչների մանկությունը համընկել է պատերազմական տարիների հետ, սակայն անկախության տարիներին հասակ առած երիտասարդների կտավներից անսպառ լույս ու ազատություն է ճառագում:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատգամավորների եւ Լուսինե Գասպարյանի ուղեկցությամբ շրջել է ցուցասրահում՝ դիտելով Արցախի արեւն ու գույներն իրենց մեջ ամփոփած կտավները:



12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը
Երեւանում սեպտեմբերի 12-ին մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: Համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը: «Առաջին անգամ՝ որպես Միջխորհրդարանական միության նախագահ, մեծ պատիվ է դիմել այսօր ձեզ գլոբալ հա...

12.09.2024
Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի ելույթը Երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ընթացքում Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը, բացման խոսքում ողջունելով ներկաներին, նշել է, որ իրականություն է դարձել իրենց 3 տարվա երազանքը: «Այսօրվա դրությամբ Հայաստանն ամենաերիտասարդ խորհրդա...

12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողով. ուղիղ հեռարձակում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ուղիղ հեռարձակումը: Համաժողովի անգլերեն տարբերակը` այստեղ:     ...