Փետրվարի 28-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային ժողով էին այցելել Երեւանի Նիկոլ Աղբալյանի անվան համար 19 դպրոցի մի խումբ ուսուցիչներ եւ աշակերտներ:
Երեխաները շրջել են Ազգային ժողովի շենքում, լսել կառույցի ստեղծման պատմությունը եւ ներկա գտնվել Ազգային ժողովի քառօրյա նիստին՝ հետեւելով օրենսդիրների աշխատանքին:
Աշակերտների հետ հանդիպել եւ բաց դասը վարել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:
Ջերմ եւ անմիջական մթնոլորտում երեխաներն իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցերն ուղղել են Ազգային ժողովի նախագահին: Գալուստ Սահակյանը սիրով պատասխանել է փոքրիկներին հետաքրքրող հարցերին, զրուցել նրանց հետ խորհրդարանի եւ պատգամավորների գործունեության, հայոց բանակի հզորացման, Հայաստանում ֆուտբոլի՝ որպես մարզաձեւի զարգացման եւ այլ հարցերի մասին:
Հանդիպման ավարտին երեխաները լուսանկարվել են Ազգային ժողովի նախագահի հետ ԱԺ լիագումար նիստերի դահլիճում:
ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ է նշանակվել Լեւոն Յոլյանը
Փետրվարի 28-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը: Մինչ օրենսդրական աշխատանքն սկսելը պատգամավորները մեկ րոպե լռությամբ եւ հոտնկայս հարգել են սումգայիթյան զոհերի հիշատակը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այս կապակցությամբ աս...
Եվրոպական խորհրդարանի ԵՄ-Հայաստան եւ ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) համանախագահ Սաջջադ Քարիմի հայտարարությունը
Լոնդոն-Բրյուսել, 25 փետրվարի, 2017 թ. Ադրբեջանի գլխավոր դատախազի կողմից այս շաբաթ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Էլենի Թեոխարուսի, Ֆրանկ Էնգելի եւ Յարոմիր Շտետինայի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում՝ նրանց կողմից Լեռնային Ղարաբաղ այցելության եւ իրենց գործելակերպով ինքնահռչակ պետական...