Տպել
06.03.2017
Պարգեւատրում Ազգային ժողովում
1 / 9

Մարտի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ կրթության, գիտության ոլորտում ներդրած մեծ ավանդի համար պարգեւատրել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մի խումբ դասախոսների եւ աշխատակիցների:

Աելիտա Դոլուխանյանը, Ռուզան Թադեւոսյանը, Աիդա Թոփուզյանը, Լաուրա Ասատրյանը, Սրբուհի Գեւորգյանը, Մարիամ Իսպիրյանը, Կիմա Կարախանյանը եւ Ալվարդ Գրիգորյանը պարգեւատրվել են ՀՀ Ազգային ժողովի պատվոգրերով:

Բարձր գնահատելով ուսուցիչների բազմաթիվ սերունդներ կրթած դասախոսների մեծ ավանդը կրթության ասպարեզում՝ Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է նրանց եւ մաղթել քաջառողջություն, դասախոսական եւ գիտական բեղուն գործունեություն:

Գալուստ Սահակյանն իր խոսքում նշել է, որ հզոր պետությունն սկսվում է դպրոցից, նա կարեւորել է մանկավարժի դերը հայրենասեր, գրագետ սերնդի կրթության եւ դաստիարակության գործում:



03.08.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը եզդի ժողովրդի նկատմամբ Սինջարում իրականացված ցեղասպանության 10-րդ տարելիցի կապակցությամբ
Այսօր մենք ոգեկոչում ենք եզդի ժողովրդի նկատմամբ Սինջարում իրականացված ցեղասպանության 10-րդ տարելիցը, երբ 21-րդ դարում բոլորիս աչքի առաջ զոհ գնացին հազարավոր եզդիներ, իսկ տասնյակ հազարավորներն էլ դարձան փախստականներ: Հայաստանը տարիներ շարունակ միջազգային տարբեր ատյաններում բարձրաձայնել է եզդիների նկա...

03.08.2024
ԼՂ-ից բռնի տեղահանվածներին վերաբերող հարցերը խորհրդարանականների ուշադրության կենտրոնում
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի կարգավորման տիրույթը լայն է ու բազմաբովանդակ: Խնդիրներն ու անելիքները շատ են, ուստի անցած նստաշրջանի ընթացքում պահանջվել է հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը: Զբաղվածությանն ու մասնագիտական կողմնորոշմանը, աշխատողներին ու գործատուներին, հաշմանդա...