Տպել
06.03.2017
Պարգեւատրում Ազգային ժողովում
1 / 9

Մարտի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ կրթության, գիտության ոլորտում ներդրած մեծ ավանդի համար պարգեւատրել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մի խումբ դասախոսների եւ աշխատակիցների:

Աելիտա Դոլուխանյանը, Ռուզան Թադեւոսյանը, Աիդա Թոփուզյանը, Լաուրա Ասատրյանը, Սրբուհի Գեւորգյանը, Մարիամ Իսպիրյանը, Կիմա Կարախանյանը եւ Ալվարդ Գրիգորյանը պարգեւատրվել են ՀՀ Ազգային ժողովի պատվոգրերով:

Բարձր գնահատելով ուսուցիչների բազմաթիվ սերունդներ կրթած դասախոսների մեծ ավանդը կրթության ասպարեզում՝ Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է նրանց եւ մաղթել քաջառողջություն, դասախոսական եւ գիտական բեղուն գործունեություն:

Գալուստ Սահակյանն իր խոսքում նշել է, որ հզոր պետությունն սկսվում է դպրոցից, նա կարեւորել է մանկավարժի դերը հայրենասեր, գրագետ սերնդի կրթության եւ դաստիարակության գործում:



16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...