Տպել
17.03.2017
«ՀՀ իշխանությունները ոչինչ չեն խնայելու Արցախի հարցի հայանպաստ լուծման համար». ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով
1 / 5

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 17-ին հանդիպել է Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողների եւ դասախոսների հետ, ովքեր ճանաչողական այցով Ազգային ժողովում էին: Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափում. Էդուարդ Շարմազանովը զրույցի ժամանակ պատասխանել է ուսանողներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերել են ինչպես մեր երկրի ներքին ու արտաքին քաղաքական գործընթացներին, այնպես էլ տարածաշրջանային խնդիրներին:

ԱԺ փոխնախագահը պատասխանել է Արցախի միջազգային ճանաչմանը վերաբերող հարցադրմանը: «Մեր նպատակն է Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը: Արցախը երբեւէ չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Արցախի անկախությունն այլընտրանք չունի, եւ ՀՀ իշխանությունները ոչինչ չեն խնայելու Արցախի հարցի հայանպաստ լուծման համար: Որպես պատասխանատու ուժ` մենք գտնում ենք, որ պատերազմով խնդիր չի լուծվելու. խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ կարգավորման ճանապարհով»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը:

Պարոն Շարմազանովն անդրադարձել է նաեւ զինված ուժերի մարտունակությանն առնչվող հարցադրմանը` ընդգծելով, որ անվտանգությունը մեր երկրի համար առանցքային հարցերից է, եւ պետությունն անում է հնարավորը առկա մակարդակն առավել բարձրացնելու եւ ամրապնդելու ուղղությամբ:

«Արցախի առաջնագիծն այսօր ամբողջությամբ ապահովված է տեխնիկական միջոցներով, որը բարձրացնում է առաջնագծի անվտանգության մակարդակը»,- նշել է պարոն Շարմազանովը:


16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...