ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ապրիլի 19-ին ընդունել է Հայաստանում Սերբիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Դուշան Սպասոեւիչին:
Ողջունելով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը շնորհավորել է նրան Հայաստանում Սերբիայի արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակվելու առթիվ եւ մաղթել արդյունավետ աշխատանք:
Անդրադառնալով հայ-սերբական հարաբերություններին՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ դրանք հիմնված են բարեկամության եւ փոխադարձ աջակցության վրա: Այդ համատեքստում Գալուստ Սահակյանը կարեւորել է երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի դերը երկկողմ հարաբերությունների զարգացման, երկու ժողովուրդների միջեւ կապերի ամրապնդման գործում:
ԱԺ նախագահը, ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության կարեւորությունը, խոսել է նաեւ միջազգային կառույցներում փոխադարձ աջակցության եւ համագործակցության մասին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Դուշան Սպասոեւիչը ներկայացրել է իր երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները եւ ՀՀ ԱԺ նախագահին փոխանցել Սերբիայի Ազգային ժողովի նախագահի ողջույնները:
Անդրադառնալով երկու ժողովուրդների ճակատագրերին եւ պատմական ընդհանրություններին՝ նորանշանակ դեսպանը կարեւորել է տարբեր բնագավառներում երկու պետությունների միջեւ համագործակցության խթանումը, ժողովուրդների բարեկամության ամրապնդումը:
Ներկայացնելով առաջիկա ծրագրերը՝ Դուշան Սպասոեւիչը խոսել է երկու երկրների միջեւ մուտքի արտոնագրերի ազատականացման եւ Սերբիայում ու Հայաստանում դեսպանությունների բացման հեռանկարի մասին:
Գալուստ Սահակյանն իր աջակցությունն է հայտնել դեսպանի ներկայացրած նախաձեռնություններին եւ հաջողություն մաղթել գործունեության մեջ:
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...