Տպել
18.05.2017
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Արա Բաբլոյանին՝ ՀՀ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
1 / 1

Շնորհավորական ուղերձում ասվում է.

«Մեծարգո պարոն Բաբլոյան, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Պետականության վերականգնումից ի վեր Հայաստանի խորհրդարանն իր նշանակալի դերն է ունեցել երկրում հաշվետու կառավարում ապահովելու, իրավական պետության օրենսդրական կառուցակարգերը զարգացնելու եւ ժողովրդավարական արժեքներն ամրապնդելու գործում: Նոր խորհրդարանը Հայաստանի պատմության մեջ բացում է նոր էջ, որում օրենսդիր մարմնի դերակատարությունն անհամեմատ ավելի մեծ ու պատասխանատու է լինելու: Վստահ եմ՝ Ձեր մարդկային բարձր արժանիքներն ու երկարամյա փորձը ծառայելու են Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական կառավարման համակարգի կայացմանը:

Արցախի Հանրապետության խորհրդարանում մշտապես զգացել են հայաստանյան գործընկերների ուշադրությունն ու աջակցությունը, որի ցայտուն վկայությունն է երկու հայկական հանրապետությունների միջեւ խորհրդարանական արդյունավետ եւ փոխշահավետ համագործակցությունը: Համոզված ենք, որ հարաբերությունների առկա մակարդակը հիմք կհանդիսանա նոր որակի փոխգործակցության համար:

Վերստին շնորհավորելով Ձեզ բարձր ու պատասխանատու պաշտոնում ընտրվելու առթիվ՝ մաղթում եմ առողջություն, անսպառ եռանդ ու նորանոր հաջողություններ՝ ի շահ մայր հայրենիքի եւ համայն հայության»: