Տպել
26.05.2017
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի անդրանիկ նիստը
1 / 5

Մայիսի 26-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի անդրանիկ նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

ՀՀ ԱԺ խորհուրդը կազմված է ՀՀ ԱԺ նախագահից, նրա երեք տեղակալներից, խմբակցությունների մեկական ներկայացուցիչներից եւ մշտական հանձնաժողովների նախագահներից: Խորհուրդը գործում է Կանոնակարգին եւ իր որոշմամբ հաստատված աշխատակարգին համապատասխան:

Նիստի սկզբում խորհուրդը քննարկել եւ հավանության է արժանացրել «ՀՀ ԱԺ խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը: Այնուհետեւ քննարկվել է «ՀՀ Ազգային ժողովի մի շարք մշտական հանձնաժողովների փորձագետների թիվն ավելացնելու մասին» ՀՀ ԱԺ խորհրդի որոշման նախագիծը:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ հաշվի առնելով խորհրդարանական մի քանի հանձնաժողովների միացման արդյունքում դրանց ծանրաբեռնվածությունը եւ վերահսկողական գործառույթները՝ առաջարկվում է ավելացնել հանձնաժողովների փորձագետների թիվը: ԱԺ նախագահը հորդորել է գործընկերներին այս հարցում առաջնորդվել բացառապես պետության ունեցած հնարավորությունների սահմաններում:

«Ես ուզում եմ մենք չանձնավորենք խնդիրը: Ամենամեծ բեռն այսօր իմն է, երբ ես իմ աշխատակազմում 22 խորհրդականներին ու օգնականներին կրճատել եմ՝ թողնելով 6 հոգու: Շատ բարդ գործ է: Եթե ես ոտքս պետք է մեկնեմ իմ երկրի հնարավորությունների չափով, ապա պետք է ինքս օրինակ ծառայեմ, եւ նույնը պետք է խնդրեմ իմ գործընկերներից»:

Պարոն Բաբլոյանն ընդգծել է, որ ըստ անհրաժեշտության փորձագետների թվի ավելացման հարցը կքննարկվի առաջիկայում:

Խորհրդի անդամները կարեւորել են խորհրդարանի փորձագիտական կարողությունների շարունակական զարգացումը եւ այս հարցում գործուն քայլերի իրականացումը: Հանձնաժողովների նախագահները ներկայացրել են իրենց գլխավորած հանձնաժողովների փորձագետների ավելացման հիմնավորումները՝ ծանրաբեռնվածություն, ոլորտային բազմազանություն, վերահսկողական գործառույթների ավելացում:

Ամփոփելով նիստի արդյունքները՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է. «Ամենամեծ բեռն իմն է: Ես ժառանգություն եմ ստացել մեծ աշխատակազմ՝ խորհրդականներ, օգնականներ, ու հիմա ասում եմ նրանց՝ ես ձեզ հետ չեմ աշխատելու: Գիտեք ինչ կա՝ «պետք է գոտիները ձգել»: Եկեք որեւէ մեկին վատ դրության մեջ չդնենք, որեւէ մեկին չպիտակավորենք, եկեք ազնվությամբ գնանք առաջ»:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, հանրագումարի բերելով բոլոր մտահոգությունները, առաջարկել է միացյալ երեք հանձնաժողովների ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով՝ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովին, պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովին եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին տրամադրել փորձագետի հավելյալ երկուական հաստիք, մնացյալ 5 հանձնաժողովներին՝ փորձագետի հավելյալ մեկական հաստիք: ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետի ավելացման հարցին առաջարկվել է անդրադառնալ առաջիկայում:

ՀՀ ԱԺ նախագահի առաջարկն ընդունվել է ՀՀ ԱԺ խորհրդի անդամների կողմից:

Արա Բաբլոյանն ընդգծել է, որ ՀՀ Ազգային ժողովը շարունակելու է ուժեղացնել ԱԺ կարողությունները, այդ թվում փորձագիտական ներուժը, եւ գործուն քայլեր է ձեռնարկելու այդ ուղղությամբ:

Քննարկվել են կազմակերպչական այլ հարցեր եւս:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...