Տպել
10.12.2004
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ցավակցությունը

Հայ արվեստն ու հայ բեմը կորցրին անկրկնելի մի անհատականություն, որ տասնամյակներ շարունակ հանդիսատեսին պարգեւում էր թատրոնի իրական հրաշքին հաղորդակցվելու հնարավորությունը: Նրա դերակատարումներն ու բեմադրությունները վաղուց դարձել են հայ մշակույթի պատմության անկապտելի մասը: Խորեն Աբրահամյանի նման արվեստագետները իրենց անջնջելի հետքն են թողնում ոչ միայն ժամանակակիցների, այլեւ հետագա սերունդների աշխարհընկալումների վրա:

Խորապես ցավակցում եմ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀՀ ժողովրդական արտիստ,  պետական մրցանակի դափնեկիր, նշանավոր ռեժիսոր ու դերասան Խորեն Աբրահամյանի հարազատներին ու մտերիմներին` նրա անժամանակ մահվան առիթով:

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ