Տպել
31.05.2017
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 31-ին Հակոբ Հակոբյանի նախագահությամբ գումարած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ կառավարությունը լրամշակել է օրենքի նախագիծը։ Ըստ այդմ՝ 9-րդ հոդվածի 3-րդ մասում հանվել են «մինչեւ 2017թ. հուլիսի 1-ը» բառերը եւ ավելացվել է նոր պարբերություն՝ «2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունենալու դեպքում կենսաթոշակ է նշանակվում այն անձանց, ովքեր դատախազի կամ հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնում նշանակվել են մինչեւ հունիսի 1-ը՝ «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցնելուց հետո»։

Քննարկման արդյունքում հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին՝ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար։