Տպել
02.06.2017
Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 2-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:

Ողջունելով դեսպանին Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը կարեւորել է Ֆրանսիայի հետ քաղաքական, տնտեսական եւ մշակութային հարաբերությունների հետագա խորացումը: ՀՀ ԱԺ նախագահը, ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում, կարեւորել է նորընտիր Ազգային ժողովում խորհրդարանական բարեկամական խմբերի ձեւավորումը եւ արդյունավետ աշխատանքը: Այս համատեքստում անդրադառնալով Հայաստանի եւ հարեւան երկրների միջեւ գոյություն ունեցող հարաբերություններին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է. «Կարծում եմ` խորհրդարանական դիվանագիտությունն անկեղծություն է ենթադրում.այն դասական դիվանագիտություն չէ: Այսօր աշխարհը բարձր է գնահատում այն երկրները, որոնք ոչ թե խնդիրներ են ստեղծում աշխարհի համար, այլեւ իրենք զարգանալով` նպաստում են քաղաքակրթության, ժողովրդավարության զարգացմանը: Հայաստանը նույնպես ձգտում է ունենալ իր ներդրումը քաղաքակրթության առաջընթացի մեջ` առաջնորդվելով ժողովրդավարության սկզբունքներով»:

Այս համատեքստում ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Հայաստանում ժողովրդավարության, խոսքի ազատության, մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Անդրադառնալով ԼՂ հիմնահարցին` Արա Բաբլոյանն իր երախտագիտությունն է հայտնել Ֆրանսիային այդ հարցում ունեցած դիրքորոշման համար եւ փաստել, որ Հայաստանն ունի հստակ դիրքորոշում. հարցը պետք է լուծվի խաղաղ բանակցային ճանապարհով: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով` այսօր Հայաստանն օրինակելի է շատ երկրների համար` որպես անվտանգության երաշխիքներն ապահովող պետություն:

Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ՀՀ ԱԺ նախագահի հետ իր զրույցը սկսել է հայերենով եւ շնորհակալություն հայտնել ընդունելության համար: Անդրադառնալով խորհրդարանական դիվանագիտությանը` դեսպանը նշել է, որ իր երկարամյա գործունեության ընթացքում չի հանդիպել ավելի ակտիվ, եռանդուն, անկեղծ բարեկամական խմբերի, ինչպիսիք են Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ձեւավորված բարեկամական խմբերը: Ֆրանսիայի դեսպանն իր պատրաստակամությունն է հայտնել առավել զարգացնելու եւ խորացնելու հարաբերությունները Ֆրանսիայի եւ Հայաստանի խորհրդարանների միջեւ, միջազգային հարթակներում դյուրին դարձնելու հայ խորհրդարանականների շփումները: Նա նշել է, որ Հայաստանն իր զինանոցում ունի մի շարք հաղթաթղթեր` երկիրն առավել զարգացնելու համար:

Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ընդգծել է Ֆրանսիա-Հայաստան հարաբերություններն արդիականացնելու, առեւտրատնտեսական շփումներն ակտիվացնելու, Հայաստանում ֆրանկոֆոնիային նոր շունչ հաղորդելու կարեւորությունը:

Հանդիպման ավարտին զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում ֆրանսիական կրթական հաստատությունների ստեղծմանը եւ զարգացմանը, քաղաքական երկխոսության խորացմանը, ֆրանկոֆոն երկրների միջեւ համագործակցության խթանմանը վերաբերող մի շարք հարցերի:


14.05.2024
Մարիամ Պողոսյանն այցելել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղ
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավոր Մարիամ Պողոսյանը մայիսի 14-ին hամայնքային հերթական այցի շրջանակում այցելել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղ: Պատգամավորը  հանդիպել է  Էդվարդ Դաշտոյանի անվան միջնակարգ դպր...

14.05.2024
Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 14-ին հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիին: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հասմիկ Հակոբյանն ու Թագուհի Ղազարյանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ ...

14.05.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնեւում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնեւում՝ մասնակցելու Խորհրդարանների նախագահների 6-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին: Այցի շրջանակում մայիսի 16-ին նախատեսվում է Ալեն Սիմոնյանի եւ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի...

14.05.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտի բարեփոխմանն ուղղված օրենսդրական փաթեթը
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Հարցի առնչությամբ կազմակերպվել էին նաեւ խորհրդարա...

14.05.2024
ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի, միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների ու ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը կվերապահվի Կառավարությանը
Գործող օրենքով հանրակրթության ոլորտում ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների, ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը վերապահված է կրթության պետական կառավարման լիազորված մարմնին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարո...

14.05.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...