Տպել
13.12.2004
ՌԴ Պետական Դումայի նախագահի այցը Հայաստան

ՀՀ ԱԺ նա խագահ Արթուր Բաղդասարյանի հրավերով դեկտեմբերի 14-16-ին պաշտոնական այցով Հայաստանում կլինի ՌԴ Պետական Դումայի նախագահ Բորիս Գրիզլովը:

Այցի ընթացքում  նախատեսվում են հանդիպումներ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահների,խմբակցությունների ու խմբի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ  Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի հետ: Այցի արդյունքները լրագրողների համար կամփոփվեն ճեպազրույցով: