Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար կազմի հետ անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
Խորհրդակցության օրակարգում են եղել Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքի եւ հաստիքացուցակի օպտիմալացման հարցերը: Ազգային ժողովի նախագահը աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին հանձնարարել է ապահովել անձնակազմի աշխատանքի արդյունավետությունը եւ խիստ հսկողություն սահմանել աշխատանքային կարգապահության նկատմամբ:
Արա Սաղաթելյանը ներկայացրել է աշխատակազմին ամրացված գույքի գույքագրման աշխատանքների ընթացքը՝ մանրամասնելով, որ գույքագրման առաջին փուլի ավարտից հետո իրականացվելու են գույքագրման եւ գույքի կառավարման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման աշխատանքներ, ինչն էապես կավելացնի աշխատանքների արդյունավետությունը: Աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարն Ազգային ժողովի նախագահին ներկայացրել է նաեւ աշխատանքային կարգապահությունը վերահսկելու նպատակով նախատեսվող փոփոխությունների փաթեթը:
Արա Բաբլոյանը հանձնարարել է աշխատանքների արդյունավետության բարձրացման գործընթացը դարձնել մշտական, իսկ աշխատակազմի օպտիմալացումը` շարունակական:
Ազգային ժողովի նախագահն աշխատակազմի ղեկավար կազմին տվել է հստակ հանձնարարականներ` ստեղծելու եւ ներդնելու էլեկտրոնային կառավարման համակարգ, որը պետք է էապես հեշտացնի պատգամավորների գործունեությունը` բացառելով ավելորդ թղթաշրջանառությունը: Մասնավորապես հանձնարարվել է ներդնել այնպիսի համակարգ, որը հնարավորություն կտա պատգամավորների աշխատասենյակներում եւ դահլիճում նույն պատգամավորի համակարգիչները միացնելով իրար` ունենալ աշխատանքային մեկ ընդհանուր հարթակ: Ստեղծվող էլեկտրոնային կառավարման համակարգը միաժամանակ հնարավորություն կտա ապահովել աշխատակազմի փաստաթղթաշրջանառությունն էլեկտրոնային եղանակով` այդպիսով ունենալով էական խնայողություններ:
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը
Հունիսի 12-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Նիստի օրակարգում ընդգրկված են եղել «ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների օրինակելի աշխատակարգը սահմանելու մասին», «ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների հերթական նիստերի ժամկետացանկը սահմանելու մասին» եւ «ՀՀ ԱԺ աշխատակազմի կ...
Տեղեկատվություն
Հունիսի 13-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենա ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ստեղծված «Անալիտիկ խորհուրդ» անվանումով աշխատանքային խմբի փորձագետների առաջին հանդիպումը: ...
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հունիսի 12-ին Արմեն Աշոտյանի նախագահությամբ կայացած նիստում քվեարկությամբ հաստատել է հանձնաժողովին վերապահված ոլորտներում փորձագիտական եւ հետազոտական վերլուծական աջակցություն ցուցաբերելու համար «Անալիտիկ խորհուրդ» անվանումով աշխատանքա...
Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաեւին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հունիսի 12-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին: ՀՀ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ խորհրդարանական հարաբերությունների ներկա մակարդակը եւ այդ հարցում առանձնակի կարեւորել դեսպ...