ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 27-ին Սեուլում հանդիպել է Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի խոսնակ Չոն Սե Կյունի հետ:
ՀՀ ԱԺ նախագահն իր խոսքում նշել է. «Կորեայի Հանրապետությունն Արեւելյան Ասիայի տարածաշրջանում Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկն է: Այս տարի մենք նշում ենք Հայաստանի եւ Կորեայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Ուրախ եմ նկատել, որ նախորդ քառորդ դարի ընթացքում հայ-կորեական միջպետական կապերի զարգացումն ընթացել է բարեկամական մթնոլորտում՝ ամուր հիմքեր ստեղծելով փոխշահավետ համագործակցություն զարգացնելու համար»:
Կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերը հայ-կորեական միջպետական հարաբերությունների օրակարգը հարստացնելու հարցում՝ Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ առաջիկայում պատգամավորական բարեկամական խմբերն առավել ակտիվ փոխգործակցություն կզարգացնեն՝ նպաստելով երկու երկրների խորհրդարանների միջեւ կապերի ընդլայնմանը:
ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Կորեայի միջազգային համագործակցության գործակալության կողմից Հայաստանում իրականացված ծրագրի արդյունավետությունը եւ հույս հայտնել, որ համագործակցությունը Գործակալության հետ շարունակական կլինի:
Արա Բաբլոյանի խոսքով՝ Հայաստան-Կորեա երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում կարեւոր դեր կարող է ունենալ Երեւանում Կորեայի Հանրապետության ռեզիդենտ դեսպանության բացումը:
Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի խոսնակ Չոն Սե Կյունը, ողջունելով ՀՀ ԱԺ նախագահի այցը Կորեա, կարեւորել է Կորեայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ծավալված համագործակցությունը: Չոն Սե Կյունն անդրադարձել է երկու երկրների խորհրդարանների միջեւ առկա հարաբերություններին եւ բարեկամական խմբերի գործունեությանը՝ հույս հայտնելով, որ նորընտիր խորհրդարանում ձեւավորված խումբը նույնպես ակտիվորեն կհամագործակցի կորեացի գործընկերների հետ՝ նպաստելով մշակութային, կրթական, տնտեսական բնագավառներում համագործակցության զարգացմանն ու խորացմանը:
Կարեւորելով փոխայցելությունների դերը միջխորհրդանական կապերի ամրապնդման գործում՝ ՀՀ ԱԺ նախագահը Չոն Սե Կյունին հրավիրել է Հայաստան:
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Բելառուսի հարցերի աշխատանքային խմբի նիստին մասնակցելու համար 2017 թ. հունիսի 28-30-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) կգործուղվի Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Իվետա Տոնոյանը: ...
Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունն այցելել է Պրահայի Սուրբ Հոգի հայկական եկեղեցի
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանն ու Վարդան Բոստանջյանը, Չեխիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում հունիսի 27-ին այցելել է Պրահայի կենտրոնում գտնվող Սուրբ Հոգի հայկա...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են «ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները
Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Խոսրով Հարությունյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ հունիսի 27-ին քննարկվել է «ՀՀ 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, որը վերաբերում էր եկամուտների ձեւա...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 27-ին գումարել է հերթական նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը: Քննարկվել է «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին» հաղորդումը: Հիմնական զեկուցող, Կենտրոնական ընտրական...
«Արցախի ժողովուրդն ունի ոչ պակաս իրավունք տնօրինելու սեփական ճակատագիրը, քան Շոտլանդիայի ժողովուրդը». Արմեն Աշոտյան
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 27-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին: Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը հույս է հայտն...
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չեխիա
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոշեկի հրավերով հունիսի 27-ին եռօրյա այցով մեկնել է Չեխիա: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մել...
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանի ելույթը ԵԽԽՎ նիստում
Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Թինի Կոքսին իր նվիրվածության եւ իրապես այս բարդ զեկույցը ներկայացնելու համար: Ինձ համար այս պահը խորհրդանշական է: Սա իմ առաջին ելույթն է որպես հայկական պատվիրակության ղեկավար, եւ ես ուրախ եմ վերադառնալ Վեհաժողով: Ես աշխատել եմ այստեղ 3.5 տարի, այսինքն՝ ...
Արա Բաբլոյանի ելույթը Եվրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների երկրորդ հանդիպմանը
«Միջխորհրդարանական համագործակցության զարգացումը՝ ի շահ Եվրասիական տարածաշրջանի երկրների համատեղ բարգավաճման» «Հարգելի պարոն Չոն, հարգելի պարոն Վոլոդին, հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, առաջին հերթին, թույլ տվեք հայտնել իմ անկեղծ երախտագիտությունը Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի նախագ...