ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հունիսի 28-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին:
Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել երկու երկրների խորհրդարանների միջեւ խորհրդարանական արդյունավետ համագործակցության հնարավորությունները եւ կարեւորել միջխորհրդարանական համագործակցության զարգացումը տարբեր ձեւաչափերում:
Զրուցակիցներն ընդգծել են խորհրդարանական դիվանագիտության կարեւորությունը եւ այդ համատեքստում անհրաժեշտ համարել խորհրդարանական բարեկամական խմբերի միջեւ շփումների ակտիվացումն ու փորձի փոխանակումը: Ընդգծվել են նաեւ Միացյալ Թագավորության դեսպանության հետ համագործակցության հնարավորությունները՝ ուղղված խորհրդարանի կարողությունների զարգացմանը: Պարոն Փաշինյանը կարեւորել է դեսպանության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերն ու մասնավորապես ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագիրը, որի նպատակն է զարգացնել խորհրդարանական վերահսկողության մեխանիզմները եւ աշխատակազմի կարողությունները:
Քննարկվել են հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր եւ հնարավորություններ:
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...