Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 24-րդ տարեկան գլխավոր վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու համար 2017 թ. հունիսի 25-30-ը Հռոմ (Իտալիայի Հանրապետություն) կգործուղվեն Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը եւ պատվիրակության անդամ Վարդան Ղուկասյանը:
Հարավային Կովկասում Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ներկայացուցչության կողմից կազմակերպված «Արեւելյան գործընկերության-միասին դեպի ապագա» խորագրով համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար 2017 թվականի հունիսի 23-25-ը Թբիլիսի (Վրաստան) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի երրորդ մասի աշխատանքներին մասնակցելու համար 2017 թվականի հունիսի 25-ից հուլիսի 1-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը, պատվիրակության անդամներ Հերմինե Նաղդալյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռոստամյանը, Գեւորգ Կոստանյանը, Միքայել Մելքումյանը:
ՀՀ Ազգային ժողովում տեղի կունենա նամակ-համաձայնագրի ստորագրման արարողություն
Հունիսի 23-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ ԱԺ ոսկեզօծ դահլիճում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը կստորագրեն նամակ-համաձայնագիր, որով Միացյալ Թագավորության կառավարությունը ՀՀ Ազ...
ՀՀ կառավարության ծրագիրն ընդունվել է
Հունիսի 22-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քննարկել «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը: Պատգամավորները շարունակել են իրենց տեսակետները հայտնել փաստաթղթի վերաբերյալ Կարեն Ավագյանի գնահատմամբ՝ կառավարության ծրագիրը շատ հստակ է, այն ուղղված է երկրի ան...
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ելույթը ՀՀ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ
«Հարգարժան պարոն վարչապետ, հարգելի պատգամավորներ, կառավարության հարգելի անդամներ, նախ շնորհակալություն եմ հայտնում Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին եւ խմբակցություններին կառավարության ծրագրի շահագրգիռ քննարկման համար: Միեւնույն ժամանակ ուզում եմ հատուկ նշել, որ առաջին անգամ, գոնե իմ հիշողության ...